• 0

«Շահնազարյան» գինու-կոնյակի տուն

«Շահնազարյան» գինու-կոնյակի տունն ընտանեկան ձեռնարկություն է և կրում է սեփականատերերի ազգանունը: 2000-ականների սկզբին հիմնադիր Սամվել Շահնազարյանը ձեռք բերեց Եղվարդում՝ Արալեռի ստորոտին գտնվող մի հին ու լքված արտադրական ձեռնարկություն, և որոշում կայացվեց դրա հիման վրա կառուցել ժամանակակից սարքավորումներով հագեցած ժամանակակից համալիր:

Ընդամենը մի քանի տարվա ընթացքում Շահնազարյան ընտանիքի ջանքերով կառուցվեց ժամանակակից հսկայական գործարան՝ հագեցած եվրոպական լավագույն սարքավորումներով, շշալցման հոսքագծերով ու մառանով, որակի վերահսկման լաբորատորիայով: Արդեն 2009թվականին գործարանի կողմից արտադրվեցին առաջին կոնյակները:

«Շահնազարյան» տան կողմից առաջարկվում են Գայասոն Պրեմիում, Փարաքար, Հայկական, Գայասոն Բրիլիանտ, Հայաստանի մարգարիտ, Շահնազարյան կոնյակները, ինչպես նաև մրգային և հատապտղային գինիների տարատեսակները:

Ընկերությունն իր արտադրանքն իրացնում է ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան շուկայում: 2017թվականին այն բացեց իր Առևտրի տունը Չեխիայում, ինչը մեծապես նպաստեց միջազգային շուկայում դիրքերի ամրապնդմանն ու զարգացմանը:

 

 
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}