• 0

Սերգեյ Փարաջանովի թանգարան

 

Ի՞նչ կարող եք տեսնել Սերգեյ Փարաջանովի թանգարանում

Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է կառավարության որոշմամբ 1988 թվականին: Համաշխարհային փառք նվաճած ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից մեկն է, որտեղ ներկայացված է նրա գրական ու գեղարվեստական՝ բազմազան ու բազմաշերտ ժառանգությունը: Փարաջանովի արվեստը սնվել է հայկական և եվրոպական ավանդույթներով: Հեղինակի ինքնատիպ արձագանքը կյանքի իրադարձություններին, նրա աշխարհընկալումը արտահայտված են նրա ստեղծագործությունների` ասամբլաժների, հարթ և տարածական կոլաժների, գծանկարների, կինոֆիլմերի էսքիզների միջոցով: Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունն աչքի է ընկնում բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի բազմազանությունը: Թանգարանի հավաքածուն կազմում է շուրջ 1600 ցուցանմուշ, որի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: Թանգարանի ֆոնդերում պահպանվում է ռեժիսորի նամականին՝ ուղղված Լիլի Բրիկին, Ա. Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գործիչների: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 250 ստեղծագործություն: Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

Ձորագյուղ ազգ. թաղամաս 15, 16, Հայաստան

  Հեռախոսահամար

+374 10 53-84-73

  Աշխատանքային օրեր

Երկուշաբթի-Կիրակի

  Կայքէջ

www.parajanovmuseum.am

Ստացեք անվճար մուտք
Այցելե՛ք 30-ից ավելի թանգարաններ անվճար՝ Երևան Քարտով
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}