• 0

Երևանի ռուսական արվեստի թանգարան

 

Ի՞նչ կարող եք տեսնել Երևանի ռուսական արվեստի թանգարանում

Համաշխարհային մշակույթում իր ուրույն տեղն ունի ռուսական արվեստը, որի ազդեցությունը մեծ է ինչպես հայ, այնպես էլ աշխարհի շատ ու շատ արվեստագետների վրա: Երևանի Ռուսական արվեստի թանգարանում ներկայացված են XIX դարավերջի և XX դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական ձևավորման այն վարպետների աշխատանքները, ովքեր որոշիչ դեր են ունեցել ռուսական ողջ մշակույթի հետագա զարգացման ընթացքի համար: Վերջին տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհում կտրուկ աճել է հետաքրքրությունը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ռուսական կերպարվեստի հանդեպ, քանի որ այն չափազանց կարևոր և բացառիկ նշանակություն է թողել ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային արվեստի զարգացման գործընթացում: Թանգարանում ցուցադրված են հանրահռչակ այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Վ. Սերովը, Կ. Կորովինը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ. Պետրով-Վոդկինը, Ն.Ռեյրիխը, Ռ.Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և շատ ուրիշներ: Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Երևանում հիմնադրվել է պրոֆ. Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Այս նվիրատվությունը իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, Ա. Աբրահամյանի հայրենասիրության մեծագույն դրսևորում էր:

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

Իսահակյան փ. 38, Երևան, Հայաստան

  Հեռախոսահամար

+374 10 56-03-31

  Աշխատանքային օրեր

Երեքշաբթի-Կիրակի

  Կայքէջ

www.rusartmuseum.am

Ստացեք անվճար մուտք
Այցելե՛ք 30-ից ավելի թանգարաններ անվճար՝ Երևան Քարտով
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}