Քվեստրում - Քվեստ Երևանում
Քվեստը (quest – անգլերենից թարգմանաբար նշանակում է արկածային խաղ) հանդիսանում է համակարգչային խաղերի հիմնական տեսակներից մեկը:
Խաղն իրենից ներկայացնում է ինտերակտիվ պատմություն, որում խաղացողի առջև դրված են բարդ խնդիրների ու գլուխկոտրուկների լուծում, ինչի համար պահանջվում են համապատասխան մտավոր ունակություններ:
Այս խաղը ոչ պակաս ինտերակտիվությամբ ու հետաքրքրությամբ խաղում են նաև իրական կյանքում՝ քվեստ առաջարկող ժամանցի կենտրոններում:
Երևանում այդպիսի յուրօրինակ վայր է հանդիսանում «Քվեստ սենյակը»: Այստեղ Դուք փակված եք հանելուկներով լի սենյակում, որից պետք է դուրս գալ 60 րոպեում:
Ձեր առջև խնդիր է դրված. օգտվելով համապատասխան հուշումներից՝ հասկանալ ու լուծել գլուխկոտրուկներ, բացել կողպեքները և հնարավորինս արագ գտնել ելքը: Քվեստը խաղում են 2-4 հոգով:
Դարձրե՛ք Ձեր ժամանցն առավել հետաքրքիր և յուրօրինակ, մասնակցե՛ք առաջարկվող տարաբնույթ քվեստերին: