Պռոշյանի կոնյակի գործարան
1995թվականին ընկերներ Արմեն Գասպարյանն ու Էդուարդ Չոբանյանը ձեռք բերեցին Պռոշյան գյուղում գտնվող, սովետական տարիներից մնացած փոքր գործարան ու այնտեղ հիմնեցին փրփրուն գինիների արտադրություն: Արդեն 2 տարի անց գործարանը բավականին զարգացում էր ապրել՝ ընդլայնելով արտադրվող տեսականին, այդ թվում՝ նռան գինիներ, օղի, շամպայն, կոնյակ: Սկսած 2001թվականից գործարանն սկսում է իր արտադրանքն արտահանել մի շարք երկրներ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս, Իսրայել, Գերմանիա և այլն:
2006 թվականին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բացվեց Պռոշյանի կոնյակի գործարանի նոր արտադրամասը։ Այստեղ սկիզբ դրվեց նաև պահածոների արտադրությանը՝ «Royal» բրենդի ներքո: Հետագայում ընկերությունն իր ներկայացուցչություններն է բացում Ռուսաստանում և Ուկրաինայում՝ ընդլայնելով վաճառքների ծավալներն այդ երկրներում:
Ահա 2011թվականին Արմավիրում հիմնվում է խաղող մթերելու, կոնյակ պահելու և գինի պատրաստելու, նաև պահածոների արտադրության նոր արտադրամաս։ Ներկայումս, ընդհանուր առմամբ, Պռոշյանի կոնյակի գործարանն արտադրում է շուրջ 3 մլն բանկա պահածո: 2014թվականից Երևանի կենտրոնում գործում է գործարանի ֆիրմային խանութը, որտեղ սպառողին է առաջարկվում արտադրատեսակների լայն և որակյալ տեսականին: Կոնյակներից հայտնի են Հայերեն այբուբեն, Մանե, Սարդարապատ, Օպերա, Հին երկիր, Հայկական բերդ, Վահան Տերյան, Չարենց և այլն, գինիներից՝ Կամար, Ֆրունզիկ Մկրտչյան, Պարտեզ, Շարան, Սև քիշմիշ, Նռան, Պռոշյան, Կենաց ծառ և այլն: