• 0

Փլեյ սիթի

2002 թվականից սկսած Երևանում գործում է Փլեյ սիթի զվարճանքների համալիրը: Այն յուրահատուկ վայր է, ուր մեկտեղված են ժամանցի ամենատարբեր տեսակներ:
Բոուլինգի խաղադաշտն այստեղ վեց խաղագծերով է՝ ամերիկյան Brunswick ընկերության արտադրության է։ Խաղագծերը կարող են համապատասխանեցվել նաև երեխաների խաղի համար։
Կարտինգի մրցուղու երկարությունը 1 կմ է, իսկ գործող 15 մեքենաները՝ գերմանական Rimo ընկերության կողմից արտադրված Alpha մոդելները։ Մասնակցությունը թույլատրվում է 6 տարեկանից բարձր անձանց:
Փեյնթբոլ այստեղ կարող է միաժամանակ խաղալ մինչև 10 հոգի։ Յուրաքանչյուրին տրամադրվում է նվազագույնը 50 փամփուշտ։ Մասնակցությունը թույլատրվում է 10 տարեկանից բարձր անձանց:

 


Ավտոդրոմի դաշտում միաժամանակ կարող է լինել 8 ավտոմեքենա: Այս ատրակցիոնը կառուցված է նորագույն տեխնոլոգիայով և առանց էլեկտրասնուցման սյուների:

Մինի գոլֆի խաղը բոլոր 18 մակարդակները հաղթահարելու դեպքում տևում է 45-60 րոպե: Մասնակցել կարող են 10 տարեկանից բարձր անձիք:

Փլեյ սիթիում գործում է նաև տիր և մանկական խաղահրապարակ: Վերջինս ներառում է բատուտ ու լաբիրինթ: Այս համալիրն ընտանեկան և ընկերական հետաքրքիր ժամանց անցկացնելու լավագույն վայրերից մեկն է:

 

Առաջարկվող ծառայություններ

Աճառյան 35, Երևան
(+374) 10 62-09-99

 

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}