• 0

Թռիչք պարապլանով – Սքայ Քլաբ

Պարապլանն իրենից ներկայացնում է օդում ճախրելու համար նախատեսված գերթեթև թռիչքասարք, որը ստեղծվել է օդապարիկի կառուցվածքային հիմքի վրա: Արտաքին ու տեխնիկական նմանություններին զուգահեռ դրանք միմյանցից տարբերվում են նրանով, որ պարապլանը նախատեսված է հորիզոնական թռիչքի համար, իսկ օդապարիկը՝ ուղղահայաց վայրէջքի: Պարապլանն առանձնանում է թռիչքի մեկնարկի և վայրէջքի թեթևությամբ, ինչպես նաև կառավարելիության հեշտությամբ: Այն տեղավորվում է ճամփորդական ուսապարկում՝ դրանով իսկ առավել հարմարավետ դարձնելով թռիչքի նախապատրաստական միջոցառումները: Պարապլանը օդից ծանր թռիչքային ապարատների շարքում համարվում է ամենադանդաղ թռչողը: Նրա թռիչքի արագությունը կազմում է 20-70կմ/ժ: Շնորհիվ կտորե բաղադրիչների՝ պարապլանը կշռում է ընդամենը 5-7կգ:

 

Փորձառու օդաչուն կարող է պարապլանով թռչել 300կմ-ից ավելի և օդում հասնել մինչև 4000մ բարձրության: Սքայ Քլաբ պարապլաներային թռիչքների երևանյան առաջատար կազմակերպությունն առաջարկում է գեղատեսիլ Հայաստանը վայելել թռչնի թռիչքի բարձրությունից: Թռիչքն իրականացվում է բարձրադիր վայրերից, օրինակ՝ Հատիս, Ապարան, Սևանա լիճ, Դիլիջան և այլն: Նշված վայրեր հասնելու համար ընկերության կողմից կազմակերպվում են երկկողմանի խմբակային ուղևորափոխադրումներ: Մեկնարկի վայրում փորձառու հրահանգիչը կներկայացնի թռիչքի մանրամասները, որից հետո արդեն պատրաստվեք իրականացնելու երկնքում սավառնելու Ձեր երազանքը: Թռիչքի ընթացքում արհեստավարժ օդաչուներն հոգ կտանեն Ձեր անվտանգության և ապահովության մասին:

 

Առաջարկվող ծառայություններ

Կալենցի փ. 16/1, Երևան
(+374) 98 05-51-19

 

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}