• 0

«Հին կամուրջ» գինու գործարան

«Հին կամուրջ» գինու գործարանն հիմնադրվել է Եղեգնաձորի մարզի նախկինում բոլորովին անմշակ հողատարածությունների տեղում: Շուրջ 20 տարվա աշխատանքների արդյունքում գոյություն ունեցող ներկայիս խաղողի այգիներն անհամեմատելի են նախկին հողատարածքների հետ: Դրանք գտնվում են Արփա գետի ափին:

Գործարանի աշխատանքը սկիզբ է առել 1998թվականին՝ որպես ընտանեկան բիզնես: Մինչ օրս գործարանը շարունակում է զարգանալ ու բարելավել իր դիրքերը տեղական շուկայում: Արտադրատեսակներն արտահանվում են նաև այլ երկրներ:

Գինու արտադրությունն այս գործարանում համադրում է Հայաստանի, հատկապես՝ Վայոց Ձորի մարզի ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաներն ու սարքավորումները:

«Հին կամուրջ» գինու գործարանի տարածքում գործում է նաև ռեստորան և հյուրատուն:

 

 
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}