• 0

Միջին արևելքի արվեստի թանգարան

 

Ի՞նչ կարող եք տեսնել Միջին արևելքի արվեստի թանգարանում

«Միջին Արևելքի արվեստ» ցուցադրությունը ներառում է ամերիկահայ նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի հավաքածուն, որը ընդգրկում է 2500 բնօրինակ ցուցանմուշներ: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում գործում է հողարվեստի ուղղության հիմնադիր, նկարիչ, գորգագետ Մարկոս Գրիգորյանի ոչ միայն հեղինակային ստեղծագործությունների, այլև ամբողջ կյանքի ընթացքում նրա հավաքած արժեքավոր իրերի ցուցադրությունը: «Միջին Արևելքի արվեստ» անունը կրող թանգարանն ունի 3 ցուցասրահներ, որտեղ ներկայացված են իրանահայ նկարչի պարսկական, հայկական, եվրոպական կիրառական արվեստի նմուշներ, գեղանկարներ, գորգեր, հողանկարներ, մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարն ընդգրկող արվեստի շուրջ 2500 ցուցանմուշներ, որոնց թվում գերակշռում են Իրանի տարբեր նահանգների մշակութային արժեքները, զրադաշտական պաշտամունքային առարկաներ, Էլամի խեցեղենի, վաղ բրոնզե դարի խեցեղենի, իսլամական միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներ, պարսկական և հայկական հնագիտական իրեր, միջնադարյան ձեռագրեր, իրանական մանրանկարչություն, ուշ միջնադարյան ղաջարական կերպարվեստի նմուշներ, ազգագրական իրեր: Մարկոս Գրիգորյանը հավաքածուի զգալի մասը ձեռք է բերել Իրանում ապրելու տարիներին, իսկ 1993 թվականին այն տեղափոխել է Հայաստան և հիմնել այս գեղեցիկ ու բարձրարվեստ ցուցադրությունը, որտեղ խիստ ուշագրավ են հենց իր՝ Գրիգորյանի գեղանկարները, գորգերն ու առավել ևս հողանկարները:

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

Արամի փող. 1, Երևան, Հայաստան

  Հեռախոսահամար

+374 10 52-06-11

  Աշխատանքային օրեր

Երեքշաբթի-Կիրակի

  Կայքէջ

www.gatmuseum.am

Ստացեք անվճար մուտք
Այցելե՛ք 30-ից ավելի թանգարաններ անվճար՝ Երևան Քարտով
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}