Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ
Ճարտարապետական իմաստության բանալին ճարտարագիտական գիտելիքներն են, որոնց կրողների կյանքին ու ստեղծագործությանը կարելի է ծանոթանալ Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինտիտուտում: Իր տեսակի մեջ ինքնատիպ գիտա-մշակութային հաստատությունում հավաքվում են ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարական արվեստի պատմությանը, տեսությանը և գործնականին վերաբերող տարաբնույթ նյութեր։ Թանգարանի գործունեության առանձին մաս են Հայաստանում և արտերկրում ստեղծագործած և ստեղծագործող հայ ճարտարապետների և շինարար-ճարտարագետների գործունեությունը ներկայացնող բազմաբնույթ նյութերը։ Թանգարանում հավաքված նյութերն ուսումնասիրվելուց հետո գրանցվում են և առնվում պետական պահպանության ներքո։ Թանգարանը զբաղվում է նաև գիտական, հրատարակչական, գիտամեթոդական գործունեությամբ, կազմակերպում է ցուցահանդեսներ (այդ թվում արտերկրում), մասնակցում հանրապետության գիտա-մշակութային և ուսումնական ծրագրերի մշակման ու զարգացման գործընթացներին։