• 0

Գրականության և արվեստի թանգարան

 

Ի՞նչ կարող եք տեսնել Գրականության և արվեստի թանգարանում

Հայաստանի գրականության և արվեստի թանգարանը կրում է հայ մեծանուն բանաստեղծ Ե. Չարենցի անունը: Թանգարանի պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականից: Այն սաղմնավորվել է իբրեւ Հայաստանի Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին կից Երեւանում ստեղծված Պետական կուլտուր-պատմական թանգարանի պատմագրական բաժին: Ըստ էության գործել է 1922-ից՝ ղեկավարությամբ բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզի (1856-1951), որը Նոր Նախիջեւանից Երեւան էր բերել եւ թանգարանին հանձնել Մ. Նալբանդյանի, Գ. Պատկանյանի, Ռ. Պատկանյանի, Հ. Խալիպյանի, Ս. Շահազիզի արխիվները, Նոր Նախիջեւանի հայ գաղութի պատմությանը վերաբերող վավերագրեր, հնատիպ գրքեր եւ այլ նյութեր: Մինչ այդ (1921 թ. հոկտեմբերին), Հովհաննես Թումանյանի միջոցով, թանգարանին էր հանձնվել Սայաթ-Նովայի երգերի ինքնագիր տետրը՝ Դավթարը… Մշտական ցուցադրության ժամանակային ընդգրկվածությունը մոտ 300 տարի է: Ցուցադրությունը կազմակերպված է 5 ցուցասրահներում, որոնցից առաջին 2-ում ներկայացված է հայ գրականությունը, 3-րդում` թատերարվեստը, 4-րդում` կինոարվեստը, 5-րդում` երաժշտարվեստը: Թանգարանում ընդգրկված են միջնադարյան տաղերգու Սայաթ-Նովայից մինչև նորագույն շրջանի հայ գրականության և արվեստի երախտավորների ձեռագրերը, նամականիները, անձնական ու բեմական իրեր, լուսանկարներ, ազդագրեր, ձայնագրություններ, քանդակներ, գեղանկարչական գործեր, անձնական գրադարաններ, երաժշտական գործիքներ, հայկական սփյուռքին վերաբերող հարուստ փաստաթղթեր ու վավերագրեր: Թանգարանում այժմ պահպանվում են հազարից ավելի անհատական ֆոնդեր և հավաքածուներ, որոնք ընդգրկում են շուրջ մեկ միլիոն թանգարանային առարկաներ: Թանգարանում գործում է ‹‹Միջնադարից մինչև 20-րդ դար›› մշտական ցուցադրությունը, որտեղ ներկայացված են թանգարանային եզակի նմուշներ: Սրահների գունային ձևավորումը ևս ինքնանպատակ չէ: Գրականության 2 սրահներում իշխում է թանաքագույնը, իսկ թատրոնի և երաժշտարվեստի սրահներում` կարմրաշագանակագույնը (թատրոններում և համերգասրահներում առավել ընդունված գույները):

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

Արամի փող. 1, Երևան, Հայաստան

  Հեռախոսահամար

+374 10 52-06-11

  Աշխատանքային օրեր

Երեքշաբթի-Կիրակի

  Կայքէջ

www.gatmuseum.am

Ստացեք անվճար մուտք
Այցելե՛ք 30-ից ավելի թանգարաններ անվճար՝ Երևան Քարտով
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}