• 0

“Մայր Հայաստան” ռազմական պատմության թանգարան

 

Ի՞նչ կարող եք տեսնել ռազմական պատմության թանգարանում

Երկրորդ համաշխարհային պատերազմի, ինչպես նաև Արցախյան ազատագրական պայքարի պատմություններին հնարավոր է ծանոթանալ՝ այցելելով Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան: Շենքի հատակագիծը կրկնօրինակն է հայկական տաճարներից մեկի, իսկ շենքի վերին մասում վեր է խոյանում Մայր Հայաստան արձանը: Թանգարանում ներկայացված են հայկական 6 դիվիզիաների, պատերազմում խիզախած քաջ մարտիկների կյանքն ու գործունեությունը: Առանձին ցուցադրություններում ներկայացված են հայազգի մարշալների և գեներալների կյանքն ու գործունեությանը: Պատկերասրահում ներկայացված են Խորհրդային Միության հերոսների և գեներալների յուղաներկ դիմանկարները: Սև գրանիտե հուշ-դահլիճում Խորհրդային Միության հերոսների և Փառքի շքանշանի ասպետների, Հայրենական մեծ պատերազմում զոհված-անհայտ կորածների անմահացած անուններն են: 2-րդ հարկի ցուցադրությունը նվիրված է Արցախյան ազատագրական պատերազմին. ներկայացված է Հայաստանի Հանրապետության ազգային, Արցախի հերոսների, տարբեր ռազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկների գործունեությունը, Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման դիորաման: 3-րդ հարկում հանդիսությունների դահլիճն է: Թանգարանի շարունակությունն են կազմում հարակից տարածքում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը և տարբեր հերոսների, Մարշալ Բաղրամյանի ու ռուս սահմանապահների ծառուղիները:

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

Ազատության պող. 2, Երևան, Հայաստան

  Հեռախոսահամար

+374 10 20-14-00

  Աշխատանքային օրեր

Երեքշաբթի-Կիրակի

  Կայքէջ

facebook.com/mayrhayastan

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}