• 0

Մաստարայի եկեղեցի

 

Մաստարա գյուղում կանգուն է նշանավոր Մաստարայի Սբ. Հովհաննես եկեղեցին՝ միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը: Եկեղեցու ճարտարապետական լուծումներն ու պատի վրա պահպանված հունարեն արձանագրությունը թույլ են տալիս ենթադրել, որ այն կառուցվել է 5-րդ դարում: Եկեղեցու աղոթասրահը քառանկյունի է, թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով: Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են խորաններ՝ ներսից պայտաձև, դրսից հնգանիստ:

Մաստարայի եկեղեցին բացառիկ է իր ներսի տարածության լուծմամբ, առավել ամբողջական է, ընդարձակ, գմբեթի և ցածի ծավալների կատարյալ հավասարակշռությունը աղոթարաննի կերպարին հաղորդում է վեհ անդորրություն, իսկ լայնաթռիչք գմբեթն ու այն կրող զորեղ տրոմպները՝ հզորություն և առնականություն: Եկեղեցին բազմիցս վերանորոգվել է, հատկապես մեծ վերանորոգում է կատարվել 7-րդ դարում Գրիգորաս վանականի կողմից: Սուրբ Հովհաննես եկեղեցին առանձնանում է իր ճարտարապետական յուրահատուկ ոճով, իսկ նմանատիպ եկեղեցիները կոչվում են «մաստարայատիպ» (օրինակ՝ Հառիճավանքը):

  Հիմնադրումը

5-րդ դար

  Տեղակայվածությունը

Արագածոտնի մարզ

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}