«Լեգեոն» փեյնթբոլի ակումբ
Փեյնթբոլը («Paintball» անգլերենից թարգմանաբար նշանակում է ներկած գնդակ. paint-ներկ, ball-գնդակ) թիմային խաղ է, որի նպատակը խաղային տարածքում տեղադրված դրոշակի գրավումն է:
Խաղի ընթացքում կիրառվում են հատուկ զենքեր, որոնք կրակում են հատուկ ներկով պատված գնդակներով, որոնք հարվածի ժամանակ հետք են թողնում խոչընդոտի վրա և ներկում այդ հատվածը:
Խաղային տարածքում առկա են նաև փոքր ապաստարաններ և խրամատներ, որոնք օգնում են խաղացողներին՝ առավել հետաքրքիր դարձնելով թիմային պայքարը:
«Լեգեոն» փեյնթբոլային ակումբն առաջարկում է բոլորին փեյնթբոլ խաղալ բնության գրկում՝ քաղաքի աղմուկից ու ձանձրալի առօրյայից հեռու:
Այստեղ վարձակալությամբ տրամադրվում են խաղի համար անհրաժեշտ սարքավորումներն ու ապահովում մասնակիցների անվտանգությունը:
Այսպիսով, «Լեգեոն» ակումբի կողմից յուրաքանչյուրին ընձեռված է իրական թիմ ղեկավարելու և բարդագույն իրավիճակներում ուժերը փորձելու եզակի հնարավորություն: