• 0

Կարեն Դեմիրճյանի թանգարան

 

Ի՞նչ կարող եք տեսնել Կարեն Դեմիրճյանի թանգարանում

Ականավոր քաղաքական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Կարեն Դեմիրճյանի թանգարանում կարող եք տեսնել նրա կյանքին և գործունեությանը վերաբերող մի շարք աշխատանքներ: Թանգարանը հիմնադրվել է Դեմիրճյան մարդու ու հայրենասերի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրելու, լուսաբանելու և հիշատակը հավերժացնելու նպատակով: Այն կոչված է նաև նպաստելու հանրապետությունում այն մշակույթի զարգացմանը, որին դավանում էր ու հավատարիմ մնաց Կարեն Դեմիրճյանն իր ամբողջ կյանքի և գործունեության ընթացքում. համազգային միասնություն, ազգային և պետականության գաղափարի ձևավորում և արմատավորում, անմնացորդ նվիրվածություն ժողովրդին, փոխադարձ հարգանք և հանդուրժողականություն՝ հանուն ազգային և պետական շահերի, ինտերնացիոնալ բարեկամություն բոլոր ժողովուրդների նկատմամբ, որոնք ի վերջո բերելու էին քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Թանգարանի ցուցադրական մասը բաղկացած է երկու հարակից, միմյանց հետ հաղորդակցվող սրահներից: Առաջին՝ մեծ սրահի ցուցանմուշները և լուսանկարները ներկայացնոմ են Կ.Դեմիրճյանի կյանքը՝ պատանեկությունից մինչև վերջին տարիները: Երկրորդ սրահն իրենից ներկայացնում է հուշասենյակ՝ կահավորված անձնական կահույքով: Այստեղ տեղադրված գրասեղանի շուրջ Կ. Դեմիրճյանն աշխատել է և′ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնում, և′ հետագայում, երբ ընտրվել է նորանկախ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ: Թանգարանն ունի փաստաթղթերի, լուսանկարների (ավելի քան 3000) և տեսագրությունների (100-ից ավելի) հարուստ և խոսուն հավաքածու:

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

Ղազար Փարպեցու փող. 7, Երևան, Հայաստան

  Հեռախոսահամար

+374 10 53-17-10

  Աշխատանքային օրեր

Երեքշաբթի-Կիրակի

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}