Կարաս Վայնս
1990-ական թվականների վերջին հայտնի էռնեկյան ընտանիքը նախաձեռնեց գյուղատնտեսական մի ծրագիր, որն հետագայում դարձավ «Կարաս Վայնս»:
«Կարաս» գինիները, որոնց անվանումը գալիս է հնագույն ժամանակներում տարածաշրրջանում գինեգործության մեջ կիրառվող մեծ կավե անոթների անվանումից, հանդիսանում են տարածաշրջանային գինեգործության մշակույթի վերածնունդը: Տեղակայված լինելով ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա` տարածաշրջանի հանքանյութերով հարուստ, հրաբխային և բազալտե հողը հիանալի կլիմայական պայմաններ է ստեղծում խաղողի մշակման համար:
Գինու արտադրության համար օգտագործվում են խաղողի` Շարդոնե, Վիոնիե` սպիտակ և Մալբեկ (ֆրանսիական և արգենտինական), Սիրահ, Թաննատ, Մերլո և Կաբերնե Ֆրան տեսակները՝ կարմիր գինիների համար, ինչպես նաև տեղական սորտերը: