• 0

Հովհաննես Թումանյանի թանգարան

 

Ի՞նչ կարող եք տեսնել Հովհաննես Թումանյանի թանգարանում

Թումանյանի թանգարանը մի խորհրդավոր վայր է, որտեղ ապրում է Թումանյանի իմաստուն ոգին, որտեղ հսկում է նրա ամենատես աչքը: Նա մեծ հումանիստ է, գրող, թարգմանիչ, հեքիաթագիր և փիլիսոփա: Այստեղ հասնելու համար դուք մագլցելու եք 54 աստիճան, գուցե մի քիչ էլ հոգնելու եք: Բայց եթե իմանաք՝ ինչ խորհուրդ ունի այդ թիվը, ձեր հոգնությունը կվերափոխվի հուզմունքի: Նրա կյանքի կարճ, բայց անսահման հարուստ տարիների մասին կպատմեն ձեզ անցյալի վկայությունները, որ խնամքով պահվում են թանգարանում: Բայց չկարծեք, թե դրանք սոսկ անցյալի քարացած պատկերներ են: Ոչ, այստեղ անցյալը շնչում է , դառնում ներկա և օգնում մեզ տեսնել ապագան: Թումանյանը կտրում է մեր հայացքը հողից, բարձրացնում է վեր՝ դեպի Տիեզերք, դեպի հավերժություն: Այնտեղ, ուր Ճշմարտությունն է: Երկրորդ հարկում Ձեզ սպասում է թանգարանի հուշային մասը: այստեղ վեց սենյակներում ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Հովհ. Թումանյանի թիֆլիսյան բնակարանը: Աշխատասենյակը՝ շքեղ, հարուստ, որտեղ ծնվել են շատ գլուխգործոցներ: Հյուրասենյակը՝ զարդարված հոլանդական դպրոցի նկարիչների և Գևորգ բաշինջաղյանի կտավներով, և մի ռոյալով, որի ստեղներին դիպել են Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի, Արմեն Տիգրանյանի ձեռքերը: Սեղանատունը՝ 12 հոգու՝ տասը զավակների, տեր և տիկին Թումանյանների համար բացված հսկա սեղանով, ընտիր սպասքով…

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

Մոսկովյան փ. 40, Երևան, Հայաստան

  Հեռախոսահամար

+374 10 56-00-21

  Աշխատանքային օրեր

Երեքշաբթի-Կիրակի

  Կայքէջ

www.toumanian.am

Ստացեք անվճար մուտք
Այցելե՛ք 30-ից ավելի թանգարաններ անվճար՝ Երևան Քարտով
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}