• 0

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան

 

Ի՞նչ կարող եք տեսնել «Գառնի» արգելոց-թանգարանում

Գառնիի 24 սյուներով հրաշակերտ տաճարը հեթանոսական ժամանակներից մեզ հասած եզակի կառույցներից է: Գառնու տաճարի հիմնադրումը, ըստ Մովսես Խորենացու, կապվում է Հայկ նահապետի թոռ Ամասիայի որդու՝ Գեղամի հետ, որը կառուցում է մի դաստակերտ և անունը դնում թոռան՝ Գառնիկի անունով: Ենթադրվում է նաև, որ սյունազարդ տաճարը նվիրված է եղել արևի հայոց աստված Միհրին, իսկ 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Տաճարը եղել է հայոց Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովիդուխտի ամառանոցը՝ հովանոցը: Պատմիչներն այն կոչել են նաև Տրդատի թախտ կամ Տրդատի սարավույթ: Գառնու տաճարը կառուցվել է 77 թվականին և կանգուն մնացել շուրջ 1600 տարի: Հայաստանի ամենաերկարակյաց այս շինությունը փլվել է 1679թ. հունիսի 4-ի կործանարար երկրաշարժից: Դրանից հետո ճարտարապետական հնամենի կոթողը կիսավեր է մնացել մոտ 300 տարի: 1909-1911թվականներին անվանի գիտնական Նիկողայոս Մառը տաճարի հիմքի մոտ է հավաքել ցիրուցան եղած կապտավուն որձաքարերը՝ հուսալով, որ մի օր կվերականգնվի հայոց այս գեղեցկաշեն կառույցը: Սակայն հետագայում քանդակազարդ շատ խոյակներ ու սյուներ անհետացել են, և նորոգող ճարտարապետները դրանց հետքերը որոնել են Գառնիից հեռու գտնվող վայրերում: Գառնիի տաճարը վերականգնվել է 1969-1975 թվականներին ճարտարապետ Ա.Սահինյանի նախագծով և անմիջական ղեկավարությամբ: Տաճարի կողքին հնում եղել են պալատական շենքեր: Պահպանվել է բաղնիքի՝ խճանկարով հատակը, որը պատրաստված է 15 գույնի բնական քարերից և պատկերում է ծով ու ծովային տեսարաններ, ներկայացված են բազում աստվածներ, ջրահարսեր, ձկներ և ձիու իրանով ու ձկան վերջավորությամբ արարածներ՝ իխտիոկենտավրեր: Այդ խճանկարը հին Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հրաշալի հուշարձաններից է:

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

գ. Գառնի, Կոտայքի մարզ

  Հեռախոսահամար

+374 10 54-55-70

  Աշխատանքային օրեր

Երեքշաբթի-Կիրակի

  Կայքէջ

www.hushardzan.am

Ստացեք անվճար մուտք
Այցելե՛ք 30-ից ավելի թանգարաններ անվճար՝ Երևան Քարտով
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}