• 0

Հայրավանք

Հայրավանքը 9-13-րդ դարում կառուցված հայկական ճարտարապետական հուշարձան է՝ Հայրավանք գյուղում, Սևանա լճի առափնյա ժայռեղեն հրվանդանի վրա: Մեզ հասել է կիսավեր վիճակում, առանց գմբեթի, պահպանվել են եկեղեցին և գավիթը: Եկեղեցին խաչաձև-քառախորան կենտրոնագմբեթ կառույց է, համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից մեկը: 

 

Բոլոր խորանների ներքին բոլորակությունը դրսևորվում է արտաքին տեսքում, մուտքերը հարավային և արևմտյան խորաններից են: Լուսավորվում է խորանների և թմբուկի ճակատային նիստերի մեկական պատուհաններից: Հարդարանքի տարրերից ներսում ուշագրավ են խորանների հպման անկյունների հյուսվածքազարդ իմպոստները, դրսում՝ պատուհանների ուղիղ ավարտամասերով կիսաշրջան եզրակալները, թեքադիր կտրվածքով քիվերը: Կառուցված է կոպտատաշ բազալտով, պատերը ներքուստ, ինչպես նաև թմբուկը և բացվածքների եզրերը սրբատաշ դարչնագույն տուֆից են:

Տուրեր դեպի Հայրավանք
Ստացեք լավագույն առաջարկները

Տարածքի պեղումներով հայտնաբերվել են միջին բրոնզի և երկաթի դարերի զարդեր, զենքեր, գործիքներ, անոթներ, կրակարաններ և այլն: Հայրավանքի փոքրիկ բակում պահպանվել են 15-րդ դարի խաչքարեր, իսկ վանքի պարսպապատերից դուրս նկատելի են կացարանների, ձիթհանի, տնտեսական շինությունների հետքեր: Հայրավանքի անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին` Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել: Իր ժողովրդի կոտորածին ականատես չլինելու համար իրեն ձորն է նետում, բայց Աստծո կամքով չի սուզվում ջուրը, վազում է ջրի վրայով: Այդ հրաշքից ապշահար Լենկ Թեմուրը կանչում է վանահորը և խոստանում կատարել նրա որևէ ցանկություն: Վանահայրը խնդրում է չսպանել այնքան մարդու, որքան կտեղավորվեն վանքի ներսում: Մարդիկ սկսում են ներս մտնել, և ի զարմանս Թեմուրի՝ բոլորը տեղավորվում են: Նա նկատում է, սակայն, որ մարդիկ աղավնիներ են դառնում և թռչելով ազատվում մահից: Այդ օրվանից վանքը կոչվել է նաև վանահոր անունով՝ Հովհաննավանք, Մարդաղավնյաց վանք: 1211թվականին վարդապետներ Հովհաննես և Ներսես եղբայրները նորոգել են եկեղեցին և երկսյուն, երդիկավոր ութանիստ գմբեթով գավիթ կառուցել: Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դար: 1980-ական թվականներին վանքը վերանորոգվել է, վերակառուցվել է եկեղեցու գմբեթը:

  Հիմնադրումը

9-րդ դար

  Տեղակայվածությունը

Գեղարքունիքի մարզ

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}