• 0

Հառիճավանք

 

Հառիճավանքը հայկական ճարտարապետության համալիր է, եղել է պատմական Հայաստանի Շիրակ գավառի հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոն: Նրա կազմում են մինչև 13-րդ դարը կառուցված Սբ. Գրիգոր և Սբ. Աստվածածին եկեղեցիները, կիսավեր գրատուն-դպրատունը և երկու մատուռ: Համալիրի հնագույն հուշարձաններն են Սբ. Գրիգոր եկեղեցին և «Ճգնավորի մատուռը»: Սբ. Գրիգոր եկեղեցին 6-7-րդ դարերին բնորոշ մաստարայատիպ կառույց է, կենտրոնագմբեթ, խաչաձև եկեղեցի, որն ունի ուղղանկյուն հատակագծով ավանդատուն: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ վանքն ավերվել է 11-րդ դարի սելջուկյան արշավանքների ժամանակ և և նորոգվել 12-րդ դարում Գրիգոր առաջնորդի կողմից: Սուրբ Գրիգոր եկեղեցու մոտ պահպանվել է վանքի դպրատան՝ քառասյուն գավիթների տիպի կառույցի փոքր հատվածը: Նույն դարի վերջին Զաքարե Ամիրսպալասարի կողմից սկսվել է վանքի գլխավոր Սբ. Աստվածածին եկեղեցու կառուցումը (1201թ.):

Այն գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է: Արևմտյան կողմի երկրորդ հարկի ավանդատները փոխարինված են հայկական ճարտարապետության մեջ եզակի հանդիպող սյունազարդ օթյակներով: Կառույցն ուշագրավ է կառուցողական բարձր արվեստով, հատկապես՝ արևելյան ճակատի հորինվածքում Զաքարե և Իվանե եղբայրների կտիտորական հարթաքանդակներով: Համալիրի մոտ գտնվող գերեզմանատանը Սբ. Հարություն եկեղեցու ավերակներն են: Այս շրջանից պահպանվել են բազմաթիվ արձանագրություններ: Հառիճում կատարված պեղումների արդյունքում բացվել են ուղղանկյուն և քառանկյուն հիմքով բնակարանների մնացորդներ, աշխատանքային գործիքներ, պերճանքի առարկաներ, դամբարաններ և այլն:

  Հիմնադրումը

7-րդ դար

  Տեղակայվածությունը

Շիրակի մարզ

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}