Գրանդ Քենդի - Խանութ-սրճարան
Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի վերջնամասում է տեղակայված մանուկների և մեծերի կողմից անչափ սիրված ու քաղաքի ամենաայցելվող մանկական ժամանցի վայրերից մեկը՝ Գրանդ Քենդի Պոնչիկանոցը: Այս խանութ-սրճարանում մանուկների ամենասիրած պոնչիկների՝ փքաբլիթերի բազմազանություն է՝ վանիլային, շոկոլադե, մրգային տարբեր միջուկներով: Մի բաժակ կակաոյով կաթի հետ վայելելով հայտնի պոնչիկները, կարող եք տեղում ծանոթանալ Գրանդ Քենդիի ամբողջ տեսականուն և գնել Ձեր նախընտրելի քաղցրավենիքները:
Առաջարկվող ծառայություններ