• 0

Գնդեվանք

 

Գնդեվանքը գտնվում է Արփա գետի ձախ ափի լեռնալանջի ոչ մեծ մի հարթավայրի վրա, ձորի կողմից շրջապատված ուղղաձիգ ժայռերով: Վանքը, ըստ շինարարական արձանագրության և պատմիչների վկայության, հիմնադրել և եկեղեցին կառուցել է Սոֆյա Սյունյաց տիկինը 936 թվականին և շինարարության ավարտը տոնել մեծ հանդիսությամբ և եկեղեցու արևմտյան պատին թողած արձանագրությամբ՝ «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ դրեցի վրան»: Վանքը Գնդեվանք է կոչվել ճգնավոր Սուփան Գնդունու անունով:

 

Եկեղեցին գմբեթավոր քառաբսիդ կառուցվածք է, արևելյան կողմում երկու ավանդատներով: Արևմտյան կողմում գտնվում է գավիթը՝ ուղղանկյուն թաղածածկ դահլիճ, որը կառուցել է վանքի առաջնորդ Քրիստափոր վարդապետը 999 թվականին: Վանքի բակում կան 10-16-րդ դարերի թվագրությամբ խաչքարեր, ինչպես նաև օրորոցանման տապանաքարեր: 17-րդ դարում վերանորոգվել են եկեղեցին, գավիթը, և վերակառուցվել պարիսպներն ու կից սենյակները: Այդ մասին կա շինարարական արձանագրություն պարսպի արևմտյան մուտքի կամարակալ քարի վրա: Վանքը զգալիորեն տուժել է 20-րդ դարում տեղի ունեցած երկրաշարժից, ապա վերանորոգվել 1960-ական թվականներին Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի միջոցներով:

  Հիմնադրումը

10-րդ դար

  Տեղակայվածությունը

Վայոց Ձորի մարզ

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}