«Գետնատուն» գինու գործարան
«Գետնատուն» գինու գործարանն հիմնադրվել է 1999թվականին, Աղասի Բաղդասարյանի և իր ընտանիքի նախաձեռնությամբ Վայոց Ձոր մարզում՝ Արփա գետի հովտում: «Գետնատունը» արևային բարենպաստ կլիմայական պայմաններով հայտնի Վայոց Ձորի մարզի լեռնային հարթավայրի հյուսիս-արևելյան մասում` ծովի մակերևույթից 1400-1450 մետր բարձրության վրա գտնվող Աղավնաձոր և Վերնաշեն գյուղերում ձեռք բերված հողատարածքներում խաղողի այգիներ հիմնեց: Սեփական այգիներում այժմ աճեցվում են սև Արենի և սպիտակ Ոսկեհատ խաղողի տեսակներ, որոնցից պատրաստված գինիներն ունենում են առանձնահատուկ համ և բույր:
Սեփական խաղողի այգիները, եվրոպական նորագույն սարքավորումները, ավանդական տեխնոլոգիան, անվտանգ սննդամթերքի արտադրության և որակի կառավարման համակարգերի ներդրումը, անձնակազմի նվիրված աշխատանքը, մշտապես բարձրորակ արտադրանքի թողարկումը և լաբորատորիայի վերահսկողությունն այս գործարանին հնարավորություն ընձեռեցին կարճ ժամանակամիջոցում արժանանալու տեղակաև արտասահմանյան սպառողների վստահությանը:
Այժմ գործարանն արտադրում է յոթ տեսակի, 10-ից ավելի անվանումներով կարմիր և սպիտակ տեսակավոր, հնեցված և երիտասարդ բնական գինիներ, որոնք պահվում են կաղնու փայտից պատրաստված նոր տակառներում:
Ընկերությունը բազմիցս արժանացել է մրցանակների ու պարգևների տարբեր մրցույթներում: