Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան
Ֆրիտյոֆ Նանսենը նորվեգացի բևեռախույզ, օվկիանոսագետ, ֆիզիկական օվկիանոսագիտության հիմնադիր, մարդասեր և հասարակական-քաղաքական գործիչ է: Թանգարանում ցուցադրվում են նորվեգացի հայտնի բևեռախույզ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի մեծ բարեկամ, հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի կյանքին, գիտական ու աշխարհի տարբեր անկյուններում ծավալած մարդասիրական գործունեությանն առնչվող գրքեր, ֆիլմեր, ցուցապաստառներ և քանդակներ։ Թանգարանի մուտքի մոտ տեղադրված է Ֆրիտյոֆ Նանսենի արձանը։ Առաջին աշխարհամարտից հետո իր կատարած հսկայական աշխատանքի համար նրան շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ (1922):