• 0

Երվանդ Քոչարի թանգարան

 

Ի՞նչ կարող եք տեսնել Երվանդ Քոչարի թանգարանում

Նկարիչ – արձանագործ Երվանդ Քոչարի /1899 – 1979/ ստեղծագործական ժառանգությունը XX դարի Ավանգարդ արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923 – 1936 թթ. Փարիզում նա ստեղծեց արվեստ, որն իր անունը դասեց այն մեծերի շարքում, որոնցով պայմանավորված է եվրոպական Ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Քոչարը Տարածական նկարչության /«Peinture dans l’espace»/ հիմնադիրն է. պլաստիկ – գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ: Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաներից «որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը…»: Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետներիª Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի և մյուսների կողքին: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդիսկու, Մոհոլի-Նագիի, Դելոնեի հետ 1936 թ. ստորագրել է «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր: 1936 թ. Քոչարը ներգաղթեց ԽՍՀՄ. հետևեցին բանտ, ստեղծագործական մեկուսացում, ինչն, անտարակույս, ազդեց Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում գործեց հակազդման օրենքը: Իր դերն ունեցավ նաև 50-60-ականների խրուշչովյան «ձնհալը»… Այդ ժամանակահատվածը Քոչարի երևանյան շրջանի հանճարեղ թռիչքների, արթնացած հույսերի և այդ հույսերի փլուզման ժամանակն էր: Այս ընթացքում են արարվել «Էքստազը» /1960թ./, «Պատերազմի արհավիրքը» /1962թ./, «Զվարթնոցի արծիվը» /1955թ./, «Մելանխոլիան» /1959թ./, «Կիբեռնետիկայի մուսան» /1972թ./, «Վարդան Մամիկոնյանը» /1975թ./, Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» /1959թ./ և այլ մեծարժեք ստեղծագործություններ: Երվանդ Քոչարի թանգարանը ստեղծվել է 1984թ. Մաէստրոյի արվեստանոցի տեղում:

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

Մաշտոցի պող. 39/12, Երևան, Հայաստան

  Հեռախոսահամար

+374 10 52-93-26

  Աշխատանքային օրեր

Երեքշաբթի-Կիրակի

  Կայքէջ

www.kochar.am

Ստացեք անվճար մուտք
Այցելե՛ք 30-ից ավելի թանգարաններ անվճար՝ Երևան Քարտով
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}