• 0

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

 

Ի՞նչ կարող եք տեսնել «Էրեբունի» արգելոց-թանգարանում

Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ: Թանգարանի հիմնադրման համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները: Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Այնուհետև ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի N 313-Ն որոշմամբ վերանվանվելով որպես պատմահնագիտական արգելոց-թանգարան` Էրեբունին այսօր գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով` հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում: Թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը` պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: 1970թ. շենքի նախագիծն արժանացել է ԽՍՀՄ Ճարտարապետների միության դիպլոմի: Հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը` ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանը: Թանգարանի 1-ին գիտական ցուցադրությունը (հեղինակ` պատմ. գիտ. դոկտոր Լավրենտի Բարսեղյան) գործել է մինչև 1982թ. : 1982-ից մինչ օրս գործող գիտական ցուցադրության հեղինակը պատմ. գիտ. դոկտոր Ստեփան Եսայանն է: Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ այցելում են թանգարան` իրենց ստացած տպավորությունների մասին գրառումներ թողնելով թանգարանի հուշամատյանում:

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

Էրեբունի փող. 38, ք. Երևան, Հայաստան

  Հեռախոսահամար

+374 10 43-26-61

  Աշխատանքային օրեր

Երեքշաբթի-Կիրակի

  Կայքէջ

www.erebuni.am

Ստացեք անվճար մուտք
Այցելե՛ք 30-ից ավելի թանգարաններ անվճար՝ Երևան Քարտով
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}