Սիթիզեն - մասնագիտությունների քաղաք
Սիթիզենը մասնագիտությունների քաղաք է երեխաների համար: Այն 4-14տարեկան երեխաների համար նախատեսված ինտերակտիվ զարգացման ամենամեծ նախագիծն է Հայաստանում։ Սա իրական քաղաքի փոքր մոդել է, այն ունի օրենքներ, ինստիտուտներ և ենթակառուցվածքներ: Այս քաղաքի քաղաքացիները երեխաներ են։ Այստեղ նրանք ծանոթանում են տարբեր մասնագիտությունների հետ, ձեռք են բերում նոր հմտություններ և գիտելիքներ։ Փորձելով իրենց դերը որպես հրշեջ, բանկիր, պարուհի, խոհարար կամ ատամնաբույժ, երեխաների մոտ կարծիք է ձևավորվում այն մասնագիտությունների մասին, որոնց նրանք կարող են տիրապետել ապագայում: Քաղաքում գործում է հատուկ դրամական միավոր՝ Զ-դրամը, և որպես յուրաքանչյուր քաղաքի սովորական քաղաքացի՝ երեխաները կարող են վաստակել կամ ծախսել իրենց փողերը և որոշել, թե ինչպես դա անել։ Սիթիզենը ստեղծել է անվտանգ, կրթական և միևնույն ժամանակ զվարճալի միջավայր։ Բոլոր երեխաներին դուր է գալիս քաղաքը և նրանք ուզում են նորից ու նորից վերադառնալ։
Առաջարկվող ծառայություններ