Երևանի Մանկական երկաթուղի - Զվարճանքների այգի
Երևանի մանկական երկաթուղին գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում՝ Հրազդանի կիրճում, երկարությունը կազմում է 2,1 կմ։ Երկաթուղու կայարաններն են՝ «Հայրենիք», «Պիոներական» և «Ուրախություն»։ Այսօր գործում է միայ Հայրենիք կայարանը, գնացքը պտույտ է կատարում մյուս կայարաններով ու վերադառնում նույն կայարան: Երկաթուղին կառուցվել է ճարտարապետ Միքայել Մազմանյանի կողմից, բացվել է 1937թվականի հուլիսի 6-ին: Այստեղ երեխաները կարող են անցկացնել իրենց օրը բնության գրկում, նստել գունավոր գնացքներն ու երթևեկել:
Ի՞նչ կարող եք անել այստեղ