• 0

Ձիավարություն Հայաստանում – «Այրուձի» հեծյալ ակումբ


Երևանից մոտ 21կմ հեռավորության վրա գտնվող Աշտարակ քաղաքի մոտ տեղակայված է «Այրուձի» հեծյալ ակումբը:

Այցելուներին այստեղ առաջարկվում է ձիավարել, կերակրել ձիերին, ինչպես նաև ականատես լինել և նույնիսկ մասնակցել կենդանիներին թամբելու գործողություններին:

Դե իսկ նրանց հետ աշխատելու կանոններին և նրբություններին Ձեզ կծանոթացնեն ակումբի անձնակազմի փորձառու անդամները: Այս յուրօրինակ ակումբում հնարավորություն է ընձեռվում խորապես ուսումնասիրելու, ճանաչելու և բացահայտելու այս խելացի ու բարի կենդանիներին:

 



Յուրաքանչյուրն այստեղ կարող է զգալ ձիերի հետ ընկերական ջերմ շփման դրական ազդեցությունը և հեռանալ միայն հնարավորինս շուտ վերադառնալու ցանկությամբ:

«Այրուձին» առաջարկում է նաև քաղաքի աղմուկից հեռու այս բացառիկ միջավայրում անցկացնել Ձեր ընտանեկան ու ընկերական հավաքույթները՝ տրամադրելով համապատասխան տարածքներ ու անհրաժեշտ պայմաններ:

 
Մ. Բագրատունի փ. 3, Աշտարակ
(+374) 93 42-45-70

 

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}