Ավշարի գինու գործարան
Հայաստանի Արարատի մարզի ամենաբերքառատ գյուղերից մեկում՝ Ավշարում, 1965 թվականին հիմնադրվել է համանուն գինու գործարան: Սկսելով ոչ այնքան բարձր տարեկան արտադրական հզորությամբ (մոտ 500-600 տոննա խաղող)` ընկերությունը տարեցտարի ավելացնում է այն՝ հասցնելով մինչև 1000տոննայի: Այդպիսի զարգացումն ու առաջընթացն ապահովվեց գործարանի հիմնադիր տնօրեն Թեմուր Գրիգորյանի ջանքերով և գլխավորությամբ: Հիմնադրումից 5 տարի ամց գործարանն արդեն տարեկան պահեստավորում և վերամշակում էր նշված քանակությամբ խաղող և ստանում բազմատեսակ քաղցր և սեղանի գինիներ:
Ներկայումս գործարանն արտադրում է ոչ միայն գինի, այլև կոնյակ և օղի: Կոնյակներից հայտնի են Ավշար, Էրիվան, Գլաձոր, Մարմարա, Արդվին, Վաղարշապատ, Տիգրիս, Բերդասար, Հաղպատ, Ալավերդի, Տիգրան և այլ տեսակներ: Օղիներից առաջարկվում են հիմնականում հայկական մրգօղիներ՝ թթի, հոնի, ծիրանի: Ընկերությունն իր արտադրատեսակներով բազմիցս արժանացել է մրցանակների ու պարգևների, ստացել մեդալներ ու դիպլոմներ: