ՈՒղղաթիռների վարձույթ Հայաստանում
Հայաստանում ամենատարբեր հանգամանքներում և իրավիճակներում կարելի է վարձակալել ուղղաթիռներ:
Ցանկացած վայր արագ, անվտանգ և մատչելի գնով տեղափոխվելն հնարավոր է Armenian helicopters ընկերության տրամադրած էքսկուրսիոն Robinson R66, հինգտեղանի Aerospatiale SA342 Gazelle և հարմարավետ Airbus Helicopters H130 ուղղաթիռներով:
Օդային այս փոխադրամիջոցները նախատեսված են ինչպես գործնական, այնպես էլ ժամանցային թռիչքների համար: Սա Հայաստանում, Վրաստանում, ինչպես նաև Ռուսաստանում և այլ երկրներում ճամփորդելու համար լավագույն տարբերակներից մեկն է:
Ընկերությունը տրամադրում է բարձրակարգ օդային փոխադրամիջոցներ և փորձառու օդաչուներ, ինչը հնարավորություն է ընձեռում իրագործել ցանկացած գաղափար յուրաքանչյուր անհատական երթուղու ձևավորման ժամանակ: Դուք կարող եք պատվիրել ուղղաթիռ լրագրողական էքսկուրսիաների կամ գովազդի նպատակով, լուսանկարահանման կամ տեսաձայնագրման համար, ինչպես նաև անմոռանալի ծննդյան կամ հարսանեկան նվեր պարգևել Ձեր մտերիմներին:
Վայելե՛ք հայաստանյան բնության անկրկնելի բնապատկերները ուղղաթիռից և համալրե՛ք Ձեր կյանքի տպավորիչ ու բացառիկ պահերի շարքը: