ԱրմԱս
«Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» ընկերությունն հիմնել է հայրենադարձ Արմենակ Ասլանյանը 2007թվականին՝ ի կատար ածելով ժառանգության, գերդաստանի ու մշակույթի միասնության վրա հիմնված երազանքները: Գործարանն անվանելով իր պապու՝ ընտանեկան գինեգործության հիմնադիր Արմենակ Ասլանյանի պատվին՝ նա իր դստրերի հետ միասին շարունակում է պահպանել գինեգործության 80-ամյա ընտանեկան ավանդույթը և նպաստել հայկական գինենգործության պահպանմանն ու զարգացմանը:
Մինչև հիմնադրումը այժմյան գործարանի տեղում խաղողի ու ցորենի լքված ու բազմաթիվ քարերով պատված դաշտեր էին: Այդ տարածքը գինեգործական համալիրի վերածելն իսկապես սխրագործություն կարելի է համարել: Տարիների ընթացքում այստեղ շարունակաբար կատարվում են շինարարական, նորարարական ու բարեկարգման բազմաթիվ աշխատանքներ, այդ թվում՝ հողի որակի բարելավման, ավտոտնակների, պահեստների, լաբորատորիայի, ջրամբարների, գրասենյակային տարածքների, ինչպես նաև խաղողի այգիների միջով ձգվող աղյուսե ճանապարհների կառուցման աշխատանքներ:
«ԱրմԱս» գինեգործարանն առաջարկում է Կարմիր և Սպիտակ Անապակ, Ոսկեհատ, Արենի, Ռոզե, Վարդագույն և մի շարք այլ գինիներ: Նրա արտադրատեսակները բազմաթիվ անգամ արժանացել են մրցանակների ու մեդալների: