• 0

Ա. Սարգսյանի և Հ. Կոջոյանի տուն-թանգարան

 

 

Ի՞նչ կարող եք տեսնել Ա. Սարգսյանի և Հ. Կոջոյանի թանգարանում

 

Երևանի կենտրոնում է գտնվում երկհարկանի առանձնատունը, որտեղ տասնյակ տարիներ ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: 1973 թվականին ժառանգների ցանկությամբ տրամադրվել է պետությանը, ստեղծվել է տուն-թանգարան՝ ՀԱՊ-ի մասնաճյուղի կարգավիճակով: Մասնաճյուղի՝ Արա Սարգսյանի արվեստի բաժնում, ներկայացված են ստեղծագործություններ ՀԱՊ-ի և քանդակագործի ընտանիքի հավաքածուներից, ուսանողական շրջանի աշխատանքների լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր: Այստեղ կարելի է ծանոթանալ նաև արվեստագետի թատերական ձևավորումներին ու գրաֆիկական գործերին: Արա Սարգսյանի ստեղծագործությունը սինթեզում է ազգային և եվրոպական արվեստների ձեռքբերումները, յուրահատուկ հմտությամբ համադրում ավանդականն ու նորարարականը, մոնումենտալ վեհությունն ու կամերային քնարականությունը, ձևերի ու կերպարային ընդհանրացումն ու հոգեբանական հուզականությունը: Շենքի երկրորդ հարկում տեղադրված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը: Ներկայացված աշխատանքների մի մասը ՀԱՊ-ի ֆոնդերից է, մյուսը` նկարչի ժառանգների նվիրատվությունն է: Մեծ է վարպետի դերը հայկական կերպարվեստում: Առավել նշանակալից է Հակոբ Կոջոյանի ներդրումը գրաֆիկայի ասպարեզում: Կոջոյանը նոր շրջանի գրքարվեստի խոշորագույն դեմքերից է: Նրա լավագույն ձևավորումների թվին են պատկանում «Սայաթ-Նովայի» բանաստեղծություների ժողովածուն, Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթը», Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն և այլն:

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

Պուշկինի փ. 70, Երևան, Հայաստան

  Հեռախոսահամար

+374 10 56-11-60

  Աշխատանքային օրեր

Երեքշաբթի-Կիրակի

  Կայքէջ

www.gallery.am

Ստացեք անվճար մուտք
Այցելե՛ք 30-ից ավելի թանգարաններ անվճար՝ Երևան Քարտով
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}