• 0

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

 

Ի՞նչ կարող եք տեսնել Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

Սպասում ենք Ձեզ Հին Երևանի շենքերից մեկում` հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում: Սպենդիարյանի կախարդական երաժշտության հնչյունները շքամուտքից Ձեզ կուղեկցեն նրա բնակարան, որտեղ ցուցադրվող մասունքները պատմում են մեծ արվեստագետի կյանքի բովանդակալից ուղու մասին: Թանգարանում ցուցադրվում են կոմպոզիտորի անձնական իրերը, նամականին, փաստաթղթեր ու ձեռագրեր: Այստեղ կարող եք ունկնդրել Սպենդիարյանի ստեղծագործությունները, հնչեցնել «Սպենդիարոֆոն» երաժշտական գործիքը, դառնալ «Ալմաստ» օպերայի հերոսներ: Հենց այստեղ, օգտագործելով ինտերակտիվ միջոցներ, կարող եք դառնալ սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար և վայելել կոմպոզիտորի ստեղծագործությունները: 1925-26թթ. կառուցված այս շենքը Խորհրդային Հայաստանի առաջին բազմաբնակարան շենքերից է և ներկայումս ընդգրկված է Երևանի պատմության ու մշակույթի հուշարձանների պետական ցանկում` որպես հանրապետական նշանակության հուշարձան: Մեծանուն կոմպոզիտորի մահից հետո նրա արխիվը կնքվեց և ի պահ հանձնվեց Երևանի պետկոնսերվատորիային: Ղրիմում եղած Սպենդիարյանի արխիվային նյութերն ու անձնական իրերը կոմպոզիտորի դստեր` Մարինա Սպենդիարովայի ջանքերով 1940-ական թթ. Հայաստան տեղափոխվեցին և պահպանության հանձնվեցին երևանյան ծանոթներին: Դրանց մեծ մասը պահպանում էր երաժշտագետ, կոմպոզիտոր Արամ Քոչարյանը, ով հետագայում այդ նյութերն ի պահ է հանձնում Հայաստանի գրականության և արվեստի թանգարանին: Ճակատագրի բերումով Մ. Սպենդիարովան 1945թ. աքսորվում է: 1956թ. վերադառնալով նա կրկին ձեռնամուխ է լինում հորը նվիրված թանգարան ստեղծելու գործին:

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

Նալբանդյան փ. 21, Երևան, Հայաստան

  Հեռախոսահամար

+374 10 52-12-99

  Աշխատանքային օրեր

Երեքշաբթի-Կիրակի

  Կայքէջ

www.spendiaryanmuseum.am

Ստացեք անվճար մուտք
Այցելե՛ք 30-ից ավելի թանգարաններ անվճար՝ Երևան Քարտով
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}