Հայաստանը գայթակղիչ է և անմոռանալի ոչ միայն զբոսաշրջիկների համար,  այլև տեղաբնակների: Այն հրաշքներով լի գեղատեսիլ անկյուն է՝ հնագույն պատմությամբ և մշակույթով, հրաշագեղ տեսարժան վայրերով, առեղծվածային և հազարամյա կառույցներով: Այս փոքր երկիրը բացահայտելու համար աշխարհի տարբեր ծայրերից գալիս են բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք բացահայտում են Հայաստանը թե՛ ինքնուրույն, թե՛ օգտվելով զբոսաշրջային տարբեր կազմակերպությունների ծառայություններից:

Հայաստանը բացահայտելու և անմոռանալի տպավորություններ ստանալու համար մենք առաջարկում ենք բազմաթիվ էքսկուրսիաներ և տուրեր: Մեր տուրիստական ընկերությունը՝ Ջան Արմենիան, հոգացել է, որ Հայաստան ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկ գտնի իր հետաքրքրություններին և նախասիրություններին համապատասխան էքսկուրսիաներ, համտեսի համեղ և ավանդական ուտեստեներ և լիարժեք վայելի իր հանգիստը: Մենք առաջարկում ենք լավագույն և յուրօրինակ էքսկուրսիաներ՝ մատչելի գներով:

Ջան Արմենիա տուրիստական կազմակերպության հետ Դուք կարող եք ճանապարհորդել ինչպես կազմակերպության կողմից նախապես մշակված, այնպես էլ Ձեր առաջարկած երթուղիներով, որոնք կընդգրկեն Ձեր նախընտրած ժամանցի վայրերից կազմված էքսկուրսիաները:

Մենք սիրով և բծախնդրությամբ կազմակերպում ենք մեր հյուրերի հանգիստը՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում:

 

Առաջարկում ենք էքսկուրսիաների տարբեր տեսակներ՝

Խմբային էքսկուրսիաներ, որոնք երաշխավորված են և ունեն իրենց հստակ ժամանակացույցը, ներառում են տրանսպորտային ծառայություններ, էքսկուրսավարի ծառայություն, ավանդական ճաշ և մասնակցություն որևէ վարպետաց դասի:

Անհատական էքսկուրսիաներ, որոնցից յուրաքանչյուրում ներառված են Հայաստանի լավագույն տեսարժան վայրերը, սակայն դուք ազատ եք ընտրության մեջ և ցանկության դեպքում ինքներդ կարող եք փոփոխել, ավելացնել կամ բացառել երթուղու մեջ ներառված կանգառները, ընտրել ճաշելու տարբերակը, օգտվել միայն տրանսպորտային ծառայություններից, ավելացնել էքսկուրսավարի կամ այլ ծառայություններ:

Տուր-փաթեթներ, որոնց դեպքում Ձեր ճանապարհորդությունը Հայաստանում սկսվելու է հենց օդանավակայանից և ներառելու է հետաքրքիր և տպավորություններով լի առօրյա. գիշերակաց, սնունդ, համտեսներ, վարպետաց դասեր և բազում այլ ծառայություններ՝ կախված փաթեթի տեսակից: Մենք առաջարկում ենք փաթեթներ՝ սկսած 2 օրից մինչև 7-օրյա լիարժեք հանգիստ:

 

Բացի նշված տեսակները Ջան Արմենիան առանձնացրել է նաև էքսկուրսիաներն ըստ ուղղվածության՝

  • Պատմամշակութային տուրեր
  • Էկո տուրեր
  • Գաստրո տուրեր
  • Գինու տուրեր
  • Էքստրիմ տուրեր
  • Արշավներ, ձիարշավներ և լեռնագնացություն
  • Լեռնադահուկային և ձմեռային ակտիվության տուրեր

 

Այսպիսով, մենք պատրաստ ենք հյուրընկալել և տոն դարձնել մեր յուրաքանչյուր զբոսաշրջիկի հանգիստը Հայաստանում՝ հաշվի առնելով նրա բոլոր ցանկությունները, նույնիսկ ամենաանհավանականը:

Սիրով սպասում ենք Ձեզ Հայաստանում, Երևանի մեր գրասենյակում կամ մեր առցանց հարթակում՝ միասին կազմակերպելու Ձեր լավագույն հանգիստը: Մեր հոգատար աշխատակիցները պատրաստ են նախապես աջակցել և անվճար խորհրդատվությամբ օգնել Ձեզ՝ կազմակերպելու Ձեր այցը Հայաստան, նույնիսկ ամիսներ առաջ ամրագրել և գծել Ձեր հանգիստն իդեալական կազմակերպելու սցենարը: