Հաջողված ճամփորդությունը – դյուրին հաղթանակ չէ: Եթե Դուք չընտրեք ճիշտ երկիր ու համապատասխան տուրիստական կազմակերպություն, հնարավոր է, որ Դուք վատնեք Ձեր գումարն ու ժամանակը: Այդ իսկ պատճառով ճամփորդե՛ք դեպի Հայաստան, քանի որ այստեղ կորստի մասին խոսք գնալ անգամ չի կարող: Այստեղ Դուք կվայելեք ամեն ինչ՝ սկսած եղանակից մինչև պատմություն և մարդիկ:
Ահա մի քանի կետ, որ անհրաժեշտ է իմանալ Հայաստան ժամանելուց առաջ.
Հայերը – հյուրասեր ու մարդամոտ հայերի ջերմ վերաբերմունքը սպասում է Ձեզ հատկապես տաքուկ աշնանային եղանակին:
Աշունը համարվում է Հայաստան այցելելու լավագույն ժամանակը. ամենուր գույների տեղատարափ է ու հայաստանյան բերքահավաքի բուրմունքը: Դուք կհամտեսեք տարատեսակ միրգ ու բանջարեղեն և եթե ցանկանաք, նույնիսկ կարող եք միանալ այգեգործներին՝ բերքահավաքին մասնակցելու և դրա մի մասը դառնալու համար: Աշնանային Հայաստանի գլխավոր բաղկացուցիչ մասն են կազմում գինու փառատոնները, որոնց ընթացքում Ձեզ հնարավորություն կընձեռվի ծանոթանալու գինեգործության հայկական ավանդույթներին և գինու նրբահամությանը:
Հայաստանում, սակայն, աշունը բնութագրվում է ոչ միայն փառատոններով:
Աշունն իր պարգևներն ունի նաև բնության սիրահարների համար. Հայաստանյան լեռները, անտառները, դաշտերը, լճերն ու գետերն իսկապես ոգեշնչող են ու անկրկնելի գեղեցիկ:
Եվ ահա մենք ներկայացնում ենք աշնանային լավագույն տուրիստական ուղղությունները Հայաստանում:
- Բացահայտի՛ր Տավուշի մարզի բնությունը: Եթե ցանկանում եք կարող եք մասնակցել քայլարշավի դեպի Գոշի լիճ կամ վայելել հրաշալի բնությունն ու ընկերների հետ համտեսել հայկական խորովածը: Այս ուղղությամբ Դուք կարող եք բացահայտել հայկական մշակույթը՝ այցելելով 12-րդ դարին թվագրվող Գոշավանքի համալիր:
- Տավուշի մարզում ոչ միայն անտառներ և լճեր կարող եք տեսնել, այլև Լաստիվերի քարանձավը: Այն աշնանային լավագույն տեսարժան վայրերից մեկն է Հայաստանում:
- Աշունը Հայաստանում հրաշալի կայուն ու մեղմ եղանակային ժամանակահատված է լեռնագնացության համարԿարող եք բարձրանալ Կոտայքի մարզում գտնվող Արա լեռը՝ հիանալով Արագածի ու Արարատի հիասքանչ ու տպավորիչ տեսարաններով: Եթե նույնիսկ փորձառու չեք այս հարցում, հոգ չէ՛, մեծ հմտություններ չեն պահանջվում այստեղ դրա համար:
- Աշնանը հայերը սիրում են ուտել ամենանախընտրելի ճաշատեսակներից մեկը՝ խաշը: Այն պատրաստում են կովի կամ ոչխարի մսակտորներից ու ոսկորներից, այդ թվում գլխամասային, ոտքերի և որովայնի հատվածներից: Խաշը, սակայն, ավանդական կերակրատեսակ է համարվում ոչ միայն Հայաստանում,, այլև Աֆղանստանում, Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Վրաստանում, Բուլղարիայում, Իրանում, Իրաքում, Մոնղոլիայում, Թուրքիայում, Ադրբեջանում:
- Եվ վերջապես լավագույն թանգարաններն ու ցուցասրահները սպասում են Ձեզ՝ ներկայացնելով հայկական մշակույթն ու պատմությունը:
- Եվ եթե աշնանը պատրաստվում եք այցելել Հայաստան, նախքան քայլարշավերի և լեռնագնացությունների մասնակցելը, կամ հայկական խոհանոցին ծանոթանալը, խորհուրդ ենք տալիս շրջել Երևանի ամենահին փողոցներով, այցելել Երևանի պատմական և մշակութային թանգարանները: Այդպիսի շահավետ առաջարկ ունի Yerevan Card- ը, որը, հանդիսանալով Երևանի պաշտոնական զբոսաշրջային այցեքարտը, հնարավորություն է տալիս ունենալ անվճար մուտքեր գրեթե 40 թանգարան: Առաջին անգամ Երևան այցելող զբոսաշրջիկների համար Երևան Քարտը ունի մի շարք այլ առաջարկներ ևս:
Այսպիսով, հույս ունենք, որ մեր երկիր այցելելիս դուք կօգտվեք մեր խորհուրդներից և կանցկացնեք Ձեր լավագույն ժամանակը Հայաստանում: