Հայկական լեռնաշխարհը զբոսաշրջության անզուգական վայր

Հայկական լեռնաշխարհը լեռների, լճերի ու գետերի անվերջ շղթա է՝ հարուստ լեռնային խոխոջուն առվակներով ու ջրվեժներով, սքանչելի հովիտներով, խիտ ու կուսական անտառներով ու խոր կիրճերով։

Հայկական լեռնաշխարհի բնությունը հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու, զգալու դարերի ոգին, մարդկային մտքի թռիչքը և բնության նկատմամբ սեփական գերակայության ուժը։ Եկեք միասին ճամփորդենք դեպի հայոց տիեզերքի չուսումնասիրված եզրերը: 

Բաց չթողնենք ամառային անկրկնելի շրջագայություններն ու զվարճանքները Հայաստանում:

Մենք առաջարկում ենք հետաքրքիր և անմոռանալի տարբեր էքսկուրսիաներ:

Եթե ցանկանում եք տեսնել բյուրեղյա մաքուր լճեր և ժայռերի մեջ թաքնված աղմկոտ ջրվեժներ, լսել լեռնային փոթորկված գետերի շառաչյունը, ջուր խմել մաքուր ու սառնորակ աղբյուրներից, զգալ ծաղկած լեռնալանջերի բույրը, այցելել գյուղական տներ, ապա էկոտուրիզմը հիանալի տարբերակ է Ձեզ համար:

Եթե դուք չեք վախենում երկար ճանապարհորդություններից, սիրում եք դժվարանցանելի վայրեր և ցանկանում եք համոզվել, որ իրոք հրաշք է լեռների ու ժայռերի երկիր Հայաստանը, եթե ցանկանում եք ճանաչել Հայաստանի բազմազան բուսական և կենդանական աշխարհը, տեսնել հեթանոսական տաճարներ, հինավուրց վանքեր, մամռակալած մատուռներ, քարանձավային քաղաքներ և բնության արտասովոր հուշարձաններ, որոնք առատորեն սփռված են Հայաստանի հնագույն վայրերում, ապա մեր թիմը Ձեզ կառաջարկի արշավներ Հայաստանի լավագույն երթուղիներով:

Եթե սիրում եք ռաֆթինգ լեռնային գետերի վրա, արտաճանապարհային մեքենաներով խելահեղ վարում դժվարանցանելի լեռնային ճանապարհներով ու հսկայական կիրճերի եզրերով, ձիավարություն Հայաստանի զարմանալի անտառներով, ապա մեր ընկերության աշխատակիցները Ձեզ հետաքրքիր ու մանրամասն տեղեկատվություն կտան Հայաստանում էքստրեմալ տուրիզմի մասին:

 

Հյուրընկալությունը որպես հայերի առանձնահատկություն

Իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովուրդը հայտնի է եղել յուրահատուկ ազգային հատկանիշներով, որոնցից մեկն էլ հյուրընկալության բարձր արվեստն է։

Հայերը հպարտանում են գինեգործության իրենց հնագույն պատմությամբ։ Այսօր գինու արդյունաբերությունը Հայասըանում շարունակում է զարգանալ. երկիրն արտադրում է գինու բազմաթիվ տեսակներ: Մեր գինու էքսկուրսիաները ներառում են այցելություններ խաղողի այգիներ, գինու նկուղներ, գինեգործարաններ, բացահայտում են հայկական գինեգործության գաղտնիքները, ինչպես նաև թավշյա և օրիգինալ գինիների համտես:

Գաստրոնոմիական էքսկուրսիաների ծրագիրը ներառում է հայկական ավանդական հյուրասիրություն երգերով, պարերով, ծանոթություն խոհարարների հետ, ովքեր կրում են ազգային խոհանոցի ավանդույթներն ու խոհարարության գաղտնիքները, ինչպես նաև վարպետության դասեր։ Խոհարարական վարպետության դասեր են անցկացվում ինչպես ռեստորաններում, այնպես էլ գաստրոնոմիական բակերում, որտեղ հյուրերին սովորեցնում են թխել հայկական հայտնի «լավաշը», ինչպես նաև պատրաստել իսկական հայկական շիշ քյաբաբ թոնրում և ասպնջական հայ ընտանիքների հարկի տակ։

Մշակութային և պատմական էքսկուրսիաները հիանալի միջոց են առնչվելու հայ ժողովրդի հնագույն մշակույթին, բացահայտելու Հայաստանի տեսարժան վայրերը, իմանալու հետաքրքիր փաստեր երկրի պատմության մասին: Հարուստ ծրագրերը թույլ են տալիս լիովին խորասուզվել երկրի և հայ ժողովրդի պատմության, մշակույթի և հայկական մթնոլորտի մեջ:

Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր զբոսաշրջիկի նկատմամբ և կազմակերպում ենք լավագույն էքսկուրսիաները Հայաստանի բոլոր հայտնի և չբացահայտված ուղղություններով՝ մատչելի և ցածր գներով։