Հայաստանի Հանրապետության մարզերից տարածքով ամենամեծը մարզը Գեղարքունիքի մարզն է՝ մոտ 280000 բնակչությամբ և 5348 քառ․ կմ տարածքով։ Գեղարքունիքի մարզի 1/4 մասը զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանը: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբխային կոներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարաձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքերի, սեպագիր արձանագրությունների: Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգհազարամյա հնության դամբարաններ:
Տեսարժան վայրեր
Գեղարքունիքի մարզում, ինչպես ամբողջ հանրապետությունում, Դուք կարող եք գտնել բազում պատմամշակութային օջախներ և եկեղեցիներ։ Բայց այս մարզում Դուք անպայման պետք է համտեսեք ամբողջ աշխարհում հայտնի Սևանի ձուկը՝ իշխանը։ Լճի ափամերձ հատվածում գործում են բազմաթիվ ռեստորաններ, որտեղ կարող եք փորձել ձուկը՝ խորոված, տապակած և շոգեխաշած վիճակում։ Իսկ մարզկենտրոն Գավառում իր անկրկնելի համով Ձեզ կհիացնի հայկական ավանդական քյուֆթան։
Տեսարժան վայրեր
Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը: Այն հիմնադրել են 1830թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը` պատմական Գավառականի տեղում: Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր: Նրա բնակչությունը գյուղատնտեսությունից բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով:
Տեսարժան վայրեր
Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Հայաստանի մայրաքաղաքից՝ Երևանից 63 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լիճը Կովկասի ամենամեծ լիճն է: Սևանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, իսկ լեռներից արդեն բացվում է լճի հիանալի համայնապատկերը: Սևանա լճի ջուրը քաղցրահամ է և մաքուր, իսկ լեռնային օդը բարերար ազդեցություն ունի առողջության վրա:
Տեսարժան վայրեր
Սևանա լճի ափի երկայնքով ճանապարհը կշարունակվի դեպի Նորատուս գյուղը, որտեղ գտնվում է հայկական խաչքարերի ամենամեծ հավաքածուն։ Նորատուսը (Նորադուզը) հնագույն բնակավայր է` բրոնզի և երկաթի դարերին թվագրվող բազմաթիվ հուշարձաններով։