ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏԻ ՄԱՍԻՆ

‹‹Երևան քարտը›› Երևանի պաշտոնական զբոսաշրջային քարտն է, որը յուրօրինակ միջոց է քաղաքում առաջարկվող գրեթե բոլոր հաստատություններից և ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու համար: Քարտը հնարավորություն է ընձեռում անվճար մուտք գործել թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, ինչպես նաև անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից (տաքսի, մետրո): Քարտով 1 տարվա ընթացքում կարող եք ստանալ նաև մեծ զեղչեր քաղաքի լավագույն սննդի օբեկտներից, խանութներից, հյուրանոցներից և մյուս գործընկեր կազմակերպություններից, որոնց թիվը գերազանցում է 150-ը: Միանվագ վճարելով մատչելի գին փաթեթի համար, որում ներառված են՝ մուտքի միասնական քարտ, անվճար բովանդակալից ուղեցույց (135 էջ), քարտեզ, բջջային հավելված, բջջային քարտ (ծրագրի օպերատորի հետ անվճար խոսելու և ինտերնետից օգտվելու հնարավորությամբ) ու անվճար 24-ժամյա (գրասենյակի աշխ. ժամերը՝ 9:00-20:00, շաբաթ, կիրակի՝ 10:00-20:00) տեղեկատվական ծառայություն՝ զբոսաշրջիկը կարող է վայելել ամբողջական և հագեցած արդյունավետ շրջագայություն՝ տնտեսելով զգալի գումար:

Ներկայումս ‹‹Երևան քարտ›› համակարգն իր հաճախորդներին առաջարկում է չորս տեսակի քարտ՝

ԳԻՆԸ ԴՐԱՄ
14.000

1 օր / 24 ժամյա քարտ

ԳԻՆԸ ԴՐԱՄ
18.000

2 օր / 48 ժամյա քարտ

ԳԻՆԸ ԴՐԱՄ
21.000

3 օր / 72 ժամյա քարտ

ԳԻՆԸ ԴՐԱՄ
24.000

Անժամկետ քարտ

‹‹Երևան քարտը›› սկսում է գործել այն պահից, երբ թանգարան, ժամանցի վայր կամ էքսկուրսիա այցելելիս նրա վրա քարտատիրոջ կամ աշխատակցի կողմից մուտքագրվում է քարտատիրոջ անուն ազգանունը, ակտիվացման ամսաթիվն ու ժամը և առաջին անգամ այն անցկացվում է տերմինալի (քարտը կարդացող սարքի) միջոցով: Առաջին ակտիվացումից հետո ծրագիրը սկսում է հետհաշվարկը համապատասխան քարտի վրա նշված ժամերի քանակի: Ժամանակը լրանալուն պես ծրագիրն ապաակտիվացնում է քարտի անվճար մուտքերի հնարավորությունը, իսկ զեղչերը և հատուկ առաջարկները գործում են մեկ տարի և ակտիվ են բոլոր տեսակի քարտերի համար:

ԵՐԵՎԱՆ ՔԱՐՏԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

40 Թանգարաններ և արվեստի
սրահներ Երևանում

Տեղափոխում օդանավակայանից և
մետրո, քաղաքային տաքսի

5 Էքսկուրսիաներ գիդի ուղեկցությամբ
Երևանում, Հայաստանում

24-ժամյա տեղեկատու ծառայություն
(ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՔԱՐՏԵԶ, ԲՋՋԱՅԻՆ ՔԱՐՏ)

Մեծ զեղչեր ՍՐՃԱՐԱՆՆԵՐՈՒՄ,
ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ, ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ

Երևան Քարտի
բջջային հավելված

ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

‹‹Երևան քարտը›› Երևանի պաշտոնական զբոսաշրջային քարտն է: Այն իրենից ներկայացնում է փաթեթ, որը ներառում է էլեկտրոնային քարտ, Երևանի ուղեցույց և քարտեզ, բջջային քարտ, տաքսու կտրոն, էքսկուրսիոն կտրոն և բեյջ: Համաձայն սահմանված ժամկետի՝ այն հնարավորություն է տալիս միանգամյա անվճար այցելություններ կատարել Երևանյան թանգարաններ, ժամանցի վայրեր և մասնակցել քաղաքային էքսկուրսիաների ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի ողջ տարածքում: Քարտի միջոցով Դուք կարող եք օգտվել ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչերից: Քարտերը 4 տեսակ են՝ ըստ սահմանված հետևյալ տևողությունների՝ 1 օր / 24 ժամ, 2 օր / 48 ժամ, 3 օր / 72 ժամ և ‹‹Անժամկետ քարտ›› (Unlimited time), որն ակտիվ է 1 տարի: Քարտը կարող է ակտիվացվել գնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում: Քարտը սկսում է գործել այն պահից, երբ թանգարան, ատրակցիոն կամ էքսկուրսիա այցելելիս նրա վրա քարտատիրոջ կամ աշխատակցի կողմից մուտքագրվում է անուն/ազգանունը, ակտիվացման ամսաթիվն ու ժամանակահատվածը և առաջին անգամ այն անցկացվում է տերմինալի (քարտը կարդացող սարքի) միջոցով:

museums in Yerevan

ԱՆՎՃԱՐ 40 ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

‹‹Երևան քարտը›› Ձեզ հնարավորություն է ընձեռում անվճար այցելել Երևանում և հարակից տարածքում գտնվող 40 թանգարաններ, որոնց թվում են քաղաքի ամենահայտնի 12 թանգարանները: Քարտի միջոցով Դուք լիարժեքորեն կծանոթանաք Հայաստանի ու Երևանի՝ թանգարաններում ներկայացված պատմամշակութային անցյալին ու ներկային:

garni or amberd

ԱՆՎՃԱՐ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ՝ ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐՈՎ

Երևան Քարտը Ձեզ տալիս է հնարավորություն մասնակցելու Երևանի և Հայաստանի ամենահայտնի էքսկուրսիաներին. էքսկուրսիա դեպի Գառնու տաճար և Գեղարդավանք, Սիթի տուր ավտոբուսով, երեկոյան էքսկուրսիա-զբոսանք Երևանում, էքսկուրսիա <<Արարատ>> կոնյակի գործարանում, <<Մեգերյան Կարպետ>> գորգերի գործարանում, <<Նաիրիան Կոսմետիկս>> բնական կոսմետիկայի արտադրամասում և այլն: Դուք կստանաք նաև 15% զեղչ Հայաստանի ամենահետաքրքիր ուղղություններով կազմակերպվող բոլոր խմբային էքսկուրսիաների համար:

transportation in Yerevan

ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ ԵՐԵՎԱՆ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ, ՄԵՏՐՈՅԻ ՄՈՒՏՔԵՐ

Երևան Քարտը ներառում է քաղաքում հարմարավետորեն տեղափոխվելու տարբեր հնարավորություններ: “GG” ծառայության օգնությամբ կարող եք անվճար տեղափոխվել ավտոմեքենայով «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Երևան քաղաքի ցանկացած վայր կամ հակառակ ուղղությամբ: Ձեզ տրվում է նաև մետրոյով անվճար երթևեկելու, ինչպես նաև զեղչված արժեքով ցանկացած մեքենայի վարձակալության հնարավորություն:

places of entertainment in Yerevan

ԱՆՎՃԱՐ ՄՈՒՏՔ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ ԵՎ ՄԵԾ ԶԵՂՉԵՐ ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԵՐՈՒՄ

Դուք ունեք հնարավորություն անվճար այցելելու Երևանի բուսաբանական այգի, որտեղ ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Կարող եք նաև օգտվել տրամադրվող զեղչի հնարավորությունից տարաբնույթ ժամանցի վայրերում, այդ թվում Քվեստ սենյակներում ու բոուլինգ կենտրոններում:

yerevan-card-package

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎՃԱՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՔԱՐՏԵԶ, ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԻ ՔԱՐՏ և ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾ, 24-ԺԱՄՅԱ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Երևան քարտ» փաթեթը ներառում է.

  • Երևանի Ուղեցույց, որում մանրամասն ներկայացված են առաջարկվող թանգարնների, ռեստորանների, սրճարանների, հյուրանոցների, ժամանցի վայրերի և այլ գործընկեր կազմակերպությունների մասին Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը​
  • Երևան քաղաքի քարտեզը, որտեղ Դուք կգտնեք առաջարկվող օբյեկտների ու ծառայությունների տեղայնությունը՝ առավել հեշտ կողմնորոշվելու համար
  • Բջջային քարտ, որի միջոցով Դուք կարող եք անսահմանափակ խոսել մեր 24-ժամյա տեղեկատվական ծառայության օպերատորի հետ և ձեր ընտրած «Երևան քարտի» վրա նշված օրերին ունենալ օրական 200Մբ անվճար ինտերնետ: Անժամկետ քարտի համար (Unlimited time) նախատեսված է 3 օր անվճար ինտերնետ
art galleries in Yerevan

ՄԵԾ ԶԵՂՉԵՐ ԱՐՎԵՍՏԻ ՍՐԱՀՆԵՐՈՒՄ

Երևան Քարտը զեղչեր է տրամադրում ցուցասրահներում և մշակութային կենտրոններում, որոնք ծավալում են մշակութային, գրական, կրթական, ինչպես նաև ազգագրական և հոգևոր արժեքների տարածման ու քարոզման լայն գործունեություն: Ձեզ ընձեռվում է հնարավորություն ձեռք բերելու ավանդական և ժամանակակից ոսկերչական աշխատանքներ, քանդակներ, գեղանկարներ և գրաֆիկական աշխատանքներ, հիանալու եզակի աշխատանքներով:

shops in Yerevan

ՄԵԾ ԶԵՂՉԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ

Երևանն ու Հայաստանը խորհրդանշող հուշանվերներ կարող եք ձեռք բերել՝ օգտագործելով Երևան Քարտի տրամադրած զեղչերի հնարավորությունը: Վերցրե՛ք Ձեզ հետ Հայաստանի մի մասնիկը՝ գնելով հայկական գորգեր, գինիներ, բնական կոսմետիկա, զարդեր, Ձեռագործ աշխատանքներ և, նույնիսկ, հայկական արտադրության շոկոլադ:

hotels in yerevan

ՄԵԾ ԶԵՂՉԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՍՐՃԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐՈՒՄ

Երևան Քարտը նույնիսկ հնարավորություն է տալիս զեղչով օգտվելու քաղաքի սրճարանների, ռեստորանների, գարեջրատների, գինետների, պանդոկների ու արագ սննդի կետերի ծառայություններից: Վայելե՛ք Ձեր երևանյան երեկոները՝ համտեսելով հայկական և այլ խոհանոցների նրբահամ ուտեսներն ու խմիչքները:

hotels in yerevan

ՄԵԾ ԶԵՂՉԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ

Երևան քաղաքի հյուրանոցների և հոսթելների ծառայություններից օգտվելիս ևս Ձեզ կտրվեն համապատասխան զեղչային արտոնություններ: Երևան Քարտի կողմից տրամադրվող զեղչային համակարգն առաջարկվում է ամենատարբեր բյուջեների համար՝ սկսած հոսթելներից մինչև քաղաքի կենտրոնում տեղակայված բարձրակարգ հյուրանոցներ:

Night life in Yerevan

ՄԵԾ ԶԵՂՉԵՐ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ ՆԱԽԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երևան քաղաքի լավագույն գիշերային ակումբները, բարերն ու փաբերը ևս ներառվաած են Երևան Քարտ քաղաքային զբոսաշրջային ծրագրի գործընկերների ցանկում: Ցերեկային թոհուբոհից հետո ավարտե՛ք Ձեր օրը՝ օգտվելով ակումբներում գործող զեղչերից և վայելելով երևանյան գիշերային կյանքը:

special offer Yell Extreme park

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Միաժամանակ նաև զեղչի քարտ հանդիսացող Երևան Քարտն առաջարկում է զեղչեր լուսանկարահանման ստուդիաներում, լողավազաններում, ինչպես նաև էքստրեմալ ժամանցը նախընտրողներին հնարավորություն է տալիս համեմատաբար մատչելի գներով օգտվել համապատասխան ծառայություններից, այդ թվում՝ Յելլ Էքստրիմ Պարկի հայտնի զիփլայնից: Որպես հատուկ առաջարկ հանդես է գալիս անվճար կամ զգալի զեղչով որևէ հուշանվերի պատվերն ու անվճար առաքումը shoppingian.com կայքից:

‹‹Երևան քարտը››  Երևանի պաշտոնական զբոսաշրջային քարտն է: Այն իրենից ներկայացնում է փաթեթ, որը ներառում է էլեկտրոնային քարտ, Երևանի ուղեցույց և քարտեզ, բջջային քարտ, տաքսու կտրոն, էքսկուրսիոն կտրոն և բեյջ: Համաձայն սահմանված ժամկետի՝ այն հնարավորություն է տալիս միանգամյա անվճար այցելություններ կատարել Երևանյան թանգարաններ, ժամանցի վայրեր և մասնակցել քաղաքային էքսկուրսիաների ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի ողջ տարածքում: Քարտի միջոցով Դուք կարող եք օգտվել ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչերից: Քարտերը 4 տեսակ են՝ ըստ սահմանված հետևյալ տևողությունների՝ 1 օր / 24 ժամ, 2 օր / 48 ժամ, 3 օր / 72 ժամ և ‹‹Անժամկետ քարտ›› (Unlimited time), որն ակտիվ է 1 տարի: Քարտը կարող է ակտիվացվել գնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում: Քարտը սկսում է գործել այն պահից, երբ թանգարան, ատրակցիոն կամ էքսկուրսիա այցելելիս նրա վրա քարտատիրոջ կամ աշխատակցի կողմից մուտքագրվում է անուն/ազգանունը, ակտիվացման ամսաթիվն ու ժամանակահատվածը և առաջին անգամ այն անցկացվում է տերմինալի (քարտը կարդացող սարքի) միջոցով: Առաջին ակտիվացումից հետո ծրագիրը սկսում է հետհաշվարկը համապատասխան քարտի վրա նշված ժամերի քանակի: Ժամանակը լրանալուն պես ծրագիրն ապաակտիվացնում է քարտի անվճար մուտքերի հնարավորությունը, իսկ զեղչերը և հատուկ առաջարկները գործում են մեկ տարի և ակտիվ են բոլոր տեսակի քարտերի համար:

     

Քարտի ունիկալ կոդը և մյուս տվյալները մուտքագրվում են համակարգ` քարտը կարդացող սարքի միջոցով, ինչի արդյունքում զբոսաշրջիկին տրվում է մուտքի հնարավորություն: Քարտերն աշխատում են NFC տեխնոլոգիայով: Մուտքի հնարավորություն ստանալու համար անհրաժեշտ է քարտը մոտեցնել կարդացող սարքին:

          ​​​

Քարտն անվավեր  է համարվում, եթե հակառակ կողմում բացակայում է քարտատիրոջ անունը և ազգանունը: Քարտը չի կարող օգտագործվել այլ անձանց կողմից. այն օգտագործել կարող է միայն այն անհատը, ում անունը նշված է քարտում:   

‹‹Երևան քարտը›› նաև անվճար անցատոմս է երևանյան մետրոյում ֆիքսված քանակի երթեր իրականացնելու համար:  Ըստ ‹‹Գլոբալ Կոլիբրի›› ՍՊԸ-ի կանոնադրության դրույթների` քարտի հաշվեկշռում առկա միջոցները չօգտագործվելու դեպքում չեն կարող փոխհատուցվել կանխիկ:

Դուք հնարավորություն ունեք փաթեթում առկա փոխադրման (տաքսի ծառայության համար նախատեսված)  ունիվերսալ կտրոնն օգտագործել 2 նպատակով.

  1. Անվճար տեղափոխում: Ավտոմեքենայով՝ (պաշտոնական Aeroport taxi) կարելի է ‹‹Զվարթնոց›› օդանավակայանից տեղափոխվել մինչև Երևանի ցանկացած վայր կամ Երևան քաղաքի ցանկացած վայրից դեպի ‹‹Զվարթնոց›› օդանավակայան: Անվճար կտրոնը կարող եք օգտագործել վերոնշյալ տարբերակներից միայն մեկ ուղղությամբ երթի համար՝ ներկայացնելով կտրոնը վարորդին՝ առանց մասնատելու՝ ամբողջությամբ:
  2. Կտրոնի ետնամասը (կնիքով հատված) բաժանված է 3 մասի, որոնցից յուրաքանչյուրը համարժեք է 1000 դրամի: Եթե չեք օգտագործում կտրոնն օդանավակայանից դեպի Երևան կամ հակառակ ուղղությամբ տեղափոխման համար, ապա այն կարող է ծառայել Երևան քաղաքում որպես գործընկեր տաքսի ծառայությունից օգտվելու համար վճարման միջոց:

‹‹Երևան քարտը›› հնարավորություն է տալիս նաև ստանալ զեղչեր և նվերներ ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից (սննդի օբյեկտներ, խանութներ, տարատեսակ ծառայությունների մատուցման կետեր), ինչի մասին նախoրոք նշվում է ուղեցույցում և պաշտոնական կայքէջում:

‹‹Երևան քարտն›› իր մեջ ներառում է 24 – ժամյա (գրասենյակի աշխատանքային ժամերը՝ 9:00-20:00, շաբաթ և կիրակի օրերին՝ 10:00-20:00) տեղեկատու ծառայությունը, որը Ձեզ համար անփոխարինելի ուղեկից և օգնական է քաղաքում կողմնորոշվելու համար: Ծառայությունը հնարավորություն է տալիս ստանալ անվճար տեղեկատվություն և կատարել տարբեր ամրագրումներ:

‹‹Երևան քարտ›› փաթեթում առկա բջջային քարտով դուք կարող եք անսահմանափակ խոսել մեր 12-ժամյա տեղեկատվական ծառայության օպերատորի հետ և ձեր ընտրած ‹‹Երևան քարտի›› վրա նշված օրերին ունենալ օրական 200ՄԲ անվճար ինտերնետ: Անժամկետ քարտի համար (Unlimited time) նախատեսված է 3 օր անվճար ինտերնետ:   

Ինտերնետը կարող է ծառայել ‹‹Երևան քարտ››  բջջային հավելվածը ներբեռնելու և օգտագործելու համար:

Անվճար այցերը Երևանյան թանգարաններ, ժամանցի վայրեր և անվճար մասնակցությունն էքսկուրսիաներին հնարավոր է միայն քարտի վավեր ժամկետի ընթացքում, իսկ զեղչերն ու հատուկ առաջարկներն ակտիվ են նաև քարտի ժամկետի սպառվելուց հետո` 1 տարվա ընթացքում: Գործընկերների ցանկը կարող է փոփոխվել  ցանկացած պահի՝ կախված նրանց հետ ձեռք բերած պայմանավորվածությունից: Հաստատություն անվճար մուտքի իրավունք ստանալու համար պետք է դրամարկղ ներկայացնել էլեկտրոնային քարտը, որը ներառված է փաթեթի մեջ:

‹‹Երևան քարտը›› նախատեսված է միայն անհատական օգտագործման համար: Այն ‹‹Գլոբալ Կոլիբրի›› ՍՊԸ-ի սեփականությունն է: Քարտն ակտիվացնելուց հետո չի կարող վերադարձվել, փոխանցվել այլ անձի կամ փոխանակվել: Մուտքի ժամանակ  աշխատակցին քարտի հետ պետք է ներկայացնել անձը հաստատող ցանկացած փաստաթուղթ: Փաստաթղթի բացակայության դեպքում աշխատակիցը իրավունք ունի անվճար մուտքի իրավունք չտրամադրել: Վնասված, կորցված կամ գողացված քարտերը կարող են վերականգնվել հաճախորդների աջակցման կենտրոնի հետ կապվելու միջոցով:

‹‹Երևան քարտի›› ծրագրով նախատեսված կանոնները խախտելու դեպքում քարտը կարգելափակվի:

Տվյալ տարում ներառված ծառայությունները կարող են անվավեր լինել հաջորդ տարվա համար գնված քարտով:

1. Կազմակերպության պատասխանատվությունը

Օպերատորը պարբերաբար թարմացնում է կայքի տեղեկատվությունը, ինչպես նաև ապահովում ուղեցույցի տեղեկատվության ճշգրտությունը նրա հրատարակման պահին: Սակայն, տարբեր թանգարանների և այլ բնույթի հաստատությունների աշխատանքային ռեժիմն ու մյուս պայմանները կարող են փոփոխվել, ուստի քարտատերերին առաջարկվում է լրացուցիչ ճշտել ծրագրի պաշտոնական կայքից այն հաստատությունների կամ էքսկուրսիաների ժամանակացույցը, ուր նրանք պատրաստվում են այցելել:  Կազմակերպությունները կարող են ցանկացած պահի դուրս գալ գործընկերների ցանկից: Դուրս եկած կազմակերպություններն անմիջապես կփոխարինվեն համարժեք այլ կազմակերպությամբ:

‹‹Երևան քարտի›› կազմում, որպես գործընկեր, ընդգրկված են ճյուղի առաջատար կազմակերպությունները: Համագործակցությունն իրականացվում է պայմանագրային հիմունքներով: Եթե գործընկեր-կազմակերպություններից որևէ մեկը հավուր պատշաճի չի կատարում իր՝ պայմանագրից բխող պարտականությունները, ապա ծրագրի օպերատորը դրա համար պատասխանատվություն չի կրում: Այնուհանդերձ, օպերատորը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները նման իրավիճակներից հնարավորինս խուսափելու և բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար:

Օպերատորը պատասխանատու չէ գործընկեր կազմակերպություններում առաջացած խնդիրների համար, ինչպիսիք են. առողջությանը վնասող հանգամանքների առկայություն, անձնական իրերի կորուստ, այլ անհարմարութ­յուններ: Օպերատորը պատասխանատվություն չի կրում քարտի կորստի, վնասվելու դեպքում: Դուք կարող եք Ձեր բողոքը ներկայացնել ‹‹Երևան քարտի›› թիմին՝ հետագա անհարմարությունները կանխելու նպատակով:

Օպերատորն իրավասու չէ փոխհատուցել այն ծառայությունների համար, որոնցից հաճախորդը չի օգտվել, որոնք չեն մատուցվել գործընկերների կողմից՝ նրանց մոտ  առաջացած ֆորսմաժորային իրավիճակի և տեխնիկական խնդիրների պատճառով: Նման խնդիրների կամ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում օպերատորն ամենասեղմ ժամկետնե­րում տեղեկացնում է քարտապաններին` կայքում հայտարարություն տեղադրելու միջոցով:

Քարտի առաջարկները չեն ներառում ժամանակավոր ցուցադրությունները: Քարտով տրամադրվող զեղչերին չեն գումարվում գործընկերների կողմից տրամադրվող մյուս զեղչերը: Այն չի վերաբերում նաև առանձին միջոցառումների այցելությանը, որոնց վերաբերյալ ճշգրտումներ պետք է կատարել տվյալ միջոցառումների կազմակերպիչ­ներից:

2.  Գնման չեղարկում և գումարի վերադարձ

Գնման չեղարկում

  • Տարբերակ 1. Եթե ‹‹Երևան քարտը›› գնել եք ավանդական եղանակով կամ առցանց և արդեն ստացել եք այն, ապա չեղարկման համար պետք է անձը հաստատող փաստաթղթով և ‹‹Երևան քարտի›› ամբողջական փաթեթով ներկայանալ ‹‹Երևան քարտի›› գլխավոր գրասենյակ՝ գնումից հետո 30 օրվա ընթացքում:
  • Տարբերակ 2. Եթե ‹‹Երևան քարտը›› գնել եք առցանց և դեռ չեք ստացել այն, ապա անհրաժեշտ է գնումից հետո 30 օրվա ընթացքում sales@yerevancard.com էլ. հասցեին ուղարկել նամակ՝ նշելով գնորդի անունը, ազգանունը, չեղարկման պատճառը և գնված քարտի վաուչերի կոդը: Հայտը ստանալուն պես Ձեր գումարի վերադարձման գործընթացը կսկսվի:

Օպերատորը կարող է չեղարկել պատվերը, եթե.

  • համակարգը 4 աշխատանքային օրվա ընթացքում չի հաստատում գումարի ստացումը,
  • պատվերի իրականացման ընթացքում առաջանան ծրագրային խնդիրներ:

Օպերատորի կողմից պատվերի չեղարկման ցանկացած դեպքում Դուք կտեղեկանաք էլ. փոստի միջոցով:

  • վերադարձ

Գումարի վերադարձն իրականացվում է միայն այն դեպքում, երբ փաթեթն ամբողջական է և չօգտագործված, իսկ քարտը՝ չակտիվացված:

‹‹Երևան քարտը›› չեղարկելու դեպքում ընկերությունը գումարը վերադարձնում է գնման եղանակին համապատասխան՝ կանխիկ կամ առցանց բանկային փոխանցումով:

  • Գումարի կանխիկ վերադարձ – Դուք կարող եք ստանալ փոխհատուցումը միայն չօգտագործված քարտի համար: Գումարի փոխհատուցումը իրականացվում է փաթեթի արժեքի 100 տոկոսի չափով: Քարտի կանխիկ գնման դեպքում գումարի կանխիկ վերադարձն իրականացվում է միայն կազմակերպության գլխավոր գրասենյակում: Փաթեթի ոչ ամբողջական ներկայացման դեպքում գումարի փոխհատուցում չի իրականացվում:
  • Առցանց բանկային փոխանցում – Եթե գնել եք քարտն առցանց և արդեն ստացել եք փաթեթը, ապա գումարի վերադարձն իրականացվում է առցանց՝ փաթեթը ‹‹Երևան քարտի›› գլխավոր գրասենյակ ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում: Առցանց գնված քարտերի գումարի վերադարձն իրականացվում է միայն առցանց եղանակով: Եթե Դուք չեղարկում եք Ձեր առցանց պատվերը՝ առանց փաթեթը ստանալու, ապա գումարի վերադարձի գործընթացը սկսվում է չեղարկման նամակը ստանալուն պես: Գումարի փոխհատուցումն իրականացվում է փաթեթի արժեքի 100 տոկոսի չափով:

Առցանց գնման ժամանակ Օպերատորի (նաև սպասարկող համակարգի) պատճառով առաջացած խնդիրների պարագայում անհապաղ իրականացվում է ամբողջ գումարի վերադարձման գործընթացը: Այս դեպքում Օպերատորը պարտավոր է 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային նամակի միջոցով տեղեկացնել Հաճախորդին չեղարկման մասին և 30 բանկային օրվա ընթացքում իրականացնել գումարի վերադարձը:

Դեռևս չակտիվացված, բայց կորցրած կամ վնասված քարտը կարող է փոխարինվել նորով, օպերատորի գլխավոր գրասենյակում, կամ, եթե փաթեթի մյուս բաղադրիչներն ամբողջական են, ստանալ փոխհատուցում՝ արժեքի 90 տոկոսի չափով:

Կազմակերպությունը գումարի վերադարձը չի իրականացնում այն դեպքում, եթե գործընկեր կազմակերպությունը չի աշխատել այն օրը, երբ զբոսաշրջիկը ցանկացել է այցելել այդ կազմակերպություն: 

Բանկային գործընթացի տևողությունը կախված է Հաճախորդի բնակության վայրից և բանկի առանձնահատկություններից: Ընկերությունը պարտավորություն չի կրում փաթեթի վերադարձի և/կամ բանկային փոխանցումների հետ կապված ծախսերի համար: 

Փոխհատուցման գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Ամրագրումը նույնպես կարող եք չեղարկել: Դրա համար անհրաժեշտ է ամրագրումից հետո, 30 օրվա ընթացքում, sales@yerevancard.com էլ. հասցեին ուղարկել նամակ՝ նշելով ամրագրողի անունը, ազգանունը, վաուչերի կոդը և չեղարկման պատճառը: Հայտը ստանալուն պես Ձեր դիմումի գործընթացը կսկսվի:

3. Գները և վաճառքի կետերը

‹‹Երևան քարտը››  վաճառքի կետերից գնելու դեպքում ունի մեկ ֆիքսված գին, իսկ առցանց գնման դեպքում կարող են գործել զեղչեր և հատուկ առաջարկներ, որոնց մասին կարող եք տեղեկանալ ծրագրի պաշտոնական կայքէջից: Քարտի գինը կարող է փոփոխվել՝ հաշվի առնելով թանգարանների և այլ հաստատությունների գնային փոփոխությունները: Օպերատորը պատասխանատու չէ վաճառքի տարբեր կետերում բոլոր տեսակի քարտերի առկայության համար: Խորհուրդ է տրվում նախապես ստուգել քարտի առկայությունը տվյալ վաճառքի կետում` կայքում նշված այդ կետերի կոնտակտային տվյալների միջոցով :

4. Անձնական տվյալների պաշտպանություն

Տրամադրելով Ձեր անձնական տվյալներն օպերատորին՝ Դուք պաշտպանված եք ՀՀ համապատասխան օրենքներով: Անձնական տվյալների հավաքագրման նպատակն ավտոմատ վերլուծություններն են՝ մարքեթինգային հետազոտությունների իրականացման շրջանակներում:

Ըստ ‹‹Գլոբալ Կոլիբրի›› ՍՊԸ-ի կանոնադրության՝ ընկերությունը պարտավորվում է պաշտպանել հաճախորդի անձնական տվյալների գաղտնիությունը և իրավունք չունի տրամադրելու տվյալ տեղեկատվությունը 3-րդ կողմին:   

5. Հեղինակային իրավունքները

Կայքում առկա տեքստի և մյուս ֆայլերի հեղինակային իրավունքները պատկանում են ‹‹Գլոբալ Կոլիբրի›› ՍՊԸ-ին, և օգտագործումն առանց ընկերության թույլտվության արգելվում է:

Գնելով և օգտագործելով ‹‹Երևան քարտը››՝ Դուք համաձայնվում եք վերոնշյալ պայմանների հետ:

Երևան քարտն իր հաճախորդների հարմարավետության համար հնարավորություն է ընձեռում ձեռք բերել քարտն առցանց գնման և ավանդական տարբերակներով:

1. Առցանց գնում

1.1. Առցանց գնում առանց առաքման հնարավորության

Վճարումը կատարելուց անմիջապես հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաստատող փաստաթուղթ (վաուչեր QR CODE-ի առկայությամբ) ձեռք բերված քարտի վերաբերյալ՝ իր հերթական համարով: Նամակը 10 րոպեների ընթացքում չստանելու դեպքում, խնդրում ենք ստուգել Ձեր փոստի “ՍՊԱՄ” զամբյուղը: Գնման ընթացքում նշեք քարտերի ստացման կետերից Ձեզ ամենահարմարը, ժամանելով Երևան և նշված կետում ներկայացնելով վաուչերը՝ (տպված կամ թվային) Դուք կարող եք ստանալ Ձեր քարտը:

1.2. Առցանց գնում առաքման հնարավորությամբ

Մենք կարող ենք առաքել քարտը Երևանում գտնվող ցանկացած վայր և հանձնել Ձեզ անձամբ: Ծառայությունն անվճար է: Խնդրում ենք գնման ժամանակ, հատուկ առանձնացված հատվածում, նշել առաքման հասցեն և հնարավորության դեպքում կոնտակտային հեռախոսահամար, առաքման օրը և նախընտրելի ժամանակահատվածը: Եթե գնորդը և ստացողը տարբեր մարդիկ են, խնդրում ենք նախօրոք  տեղեկացնել մեր օպերատորին էլ. նամակի միջոցով` նամակի վերնագրում նշելով ծրագրի կողմից տրամադրված կոդը (վաուչերը, ID):

Առցանց գնման դեպքում վճարման եղանակներն են՝ Վիզա, Մաստեր և ԱրՔա քարտերը:

1.3. Առցանց ամրագրում առանց առաքման հնարավորության

Ամրագրումը (ամրագրման դեպքում չի պահանջվում լրացնել քարտային տվյալները և կատարել առցանց վճարում) իրականացնելուց անմիջապես հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաստատում ամրագրված քարտի վերաբերյալ՝ իր հերթական համարով: Ամրագրման ընթացքում նշեք քարտերի ստացման կետերից Ձեզ ամենահարմարը, ժամանելով Երևան և նշված կետում ներկայացնելով վաուչերը՝ (տպված, կամ հեռախոսի միջոցով) դուք կարող եք ստանալ Ձեր քարտը:

            1.4. Առցանց ամրագրում առաքման հնարավորությամբ  

Ամրագրումը (ամրագրման դեպքում չի պահանջվում լրացնել քարտային տվյալները և կատարել առցանց վճարում) կատարելուց անմիջապես հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաստատում ամրագրված քարտի վերաբերյալ՝ իր հերթական համարով: Քարտը կարող է առաքվել Երևանում գտնվող ցանկացած հասցեով: Առաքիչը հանձնում է Ձեզ քարտն անձամբ՝ նրան քարտի գումարը վճարելուց հետո: Առաքման ծառայությունն անվճար է: Անհրաժեշտ է գնման ժամանակ, հատուկ առանձնացված հատվածում, նշել հյուրանոցի, կամ կացության հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը, այն անձի անունն ու ազգանունը, ում անունով ամրագրված է սենյակը (հյուրանոցի կամ հոսթելի դեպքում), առաքման օրը և նախընտրելի ժամանակահատվածը: Այլ անուն նշելու  կամ առանձնահատուկ տեղեկատվության դեպքում, խնդրում ենք տեղեկացնել մեր օպերատորին էլ. նամակի միջոցով` նամակում նշելով ծրագրի կողմից տրամադրված կոդը:

2. Ավանդական գնում Երևանի վաճառակետերում

Քարտերը վաճառվում են Երևան քարտի գրասենյակներում և վաճառքի կետերում, Զվարթնոց օդանավակայանում, ծրագրի գործընկեր հաստատություններում (թանգարաններ և այլ օբյեկտներ), որոնց ցանկը և հասցեները ներկայացված են պաշտոնական կայքում: Վճարումը կարող եք կատարել ինչպես կանխիկ, այնպես էլ քարտով: Հայաստանի Հանրապետությունում կանխիկ առևտուրն իրականացվում է միայն ՀՀ դրամով:  

Կորպորատիվ այցելության կամ մեծաքանակ գնման մասին տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև այլ լրացուցիչ ծառայություններ պատվիրելու համար  ուղարկել էլ նամակ  sales@yerevancard.com էլ. հասցեին: Երևան Քարտի գրասենյակների աշխատանքային ժամերը նշված են կայքում:

Գնման չեղարկում և գումարի վերադարձ

Գնման չեղարկում

  • Տարբերակ 1. Եթե ‹‹Երևան քարտը›› գնել եք ավանդական եղանակով կամ առցանց և արդեն ստացել եք այն, ապա չեղարկման համար պետք է անձը հաստատող փաստաթղթով և ‹‹Երևան քարտի›› ամբողջական փաթեթով ներկայանալ ‹‹Երևան քարտի›› գլխավոր գրասենյակ՝ գնումից հետո 30 օրվա ընթացքում:
  • Տարբերակ 2. Եթե ‹‹Երևան քարտը›› գնել եք առցանց և դեռ չեք ստացել այն, ապա անհրաժեշտ է գնումից հետո 30 օրվա ընթացքում sales@yerevancard.com էլ. հասցեին ուղարկել նամակ՝ նշելով գնորդի անունը, ազգանունը, չեղարկման պատճառը և գնված քարտի վաուչերի կոդը: Հայտը ստանալուն պես Ձեր գումարի վերադարձման գործընթացը կսկսվի:

Օպերատորը կարող է չեղարկել պատվերը, եթե.

  • համակարգը 4 աշխատանքային օրվա ընթացքում չի հաստատում գումարի ստացումը,
  • պատվերի իրականացման ընթացքում առաջանան ծրագրային խնդիրներ:

Օպերատորի կողմից պատվերի չեղարկման ցանկացած դեպքում Դուք կտեղեկանաք էլ. փոստի միջոցով:

Վերադարձ

Գումարի վերադարձն իրականացվում է միայն այն դեպքում, երբ փաթեթն ամբողջական է և չօգտագործված, իսկ քարտը՝ չակտիվացված:

‹‹Երևան քարտը›› չեղարկելու դեպքում ընկերությունը գումարը վերադարձնում է գնման եղանակին համապատասխան՝ կանխիկ կամ առցանց բանկային փոխանցումով:

  • Գումարի կանխիկ վերադարձ – Դուք կարող եք ստանալ փոխհատուցումը միայն չօգտագործված քարտի համար: Գումարի փոխհատուցումը իրականացվում է փաթեթի արժեքի 100 տոկոսի չափով: Քարտի կանխիկ գնման դեպքում գումարի կանխիկ վերադարձն իրականացվում է միայն կազմակերպության գլխավոր գրասենյակում: Փաթեթի ոչ ամբողջական ներկայացման դեպքում գումարի փոխհատուցում չի իրականացվում:
  • Առցանց բանկային փոխանցում – Եթե գնել եք քարտն առցանց և արդեն ստացել եք փաթեթը, ապա գումարի վերադարձն իրականացվում է առցանց՝ փաթեթը ‹‹Երևան քարտի›› գլխավոր գրասենյակ ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում: Առցանց գնված քարտերի գումարի վերադարձն իրականացվում է միայն առցանց եղանակով: Եթե Դուք չեղարկում եք Ձեր առցանց պատվերը՝ առանց փաթեթը ստանալու, ապա գումարի վերադարձի գործընթացը սկսվում է չեղարկման նամակը ստանալուն պես: Գումարի փոխհատուցումն իրականացվում է փաթեթի արժեքի 100 տոկոսի չափով:

Առցանց գնման ժամանակ Օպերատորի (նաև սպասարկող համակարգի) պատճառով առաջացած խնդիրների պարագայում անհապաղ իրականացվում է ամբողջ գումարի վերադարձման գործընթացը: Այս դեպքում Օպերատորը պարտավոր է 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային նամակի միջոցով տեղեկացնել Հաճախորդին չեղարկման մասին և 30 բանկային օրվա ընթացքում իրականացնել գումարի վերադարձը:

Դեռևս չակտիվացված, բայց կորցրած կամ վնասված քարտը կարող է փոխարինվել նորով, օպերատորի գլխավոր գրասենյակում, կամ, եթե փաթեթի մյուս բաղադրիչներն ամբողջական են, ստանալ փոխհատուցում՝ արժեքի 90 տոկոսի չափով:

Կազմակերպությունը գումարի վերադարձը չի իրականացնում այն դեպքում, եթե գործընկեր կազմակերպությունը չի աշխատել այն օրը, երբ զբոսաշրջիկը ցանկացել է այցելել այդ կազմակերպություն: 

Բանկային գործընթացի տևողությունը կախված է Հաճախորդի բնակության վայրից և բանկի առանձնահատկություններից: Ընկերությունը պարտավորություն չի կրում փաթեթի վերադարձի և/կամ բանկային փոխանցումների հետ կապված ծախսերի համար: 

Փոխհատուցման գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Ամրագրումը նույնպես կարող եք չեղարկել: Դրա համար անհրաժեշտ է ամրագրումից հետո, 30 օրվա ընթացքում, sales@yerevancard.com էլ. հասցեին ուղարկել նամակ՝ նշելով ամրագրողի անունը, ազգանունը, վաուչերի կոդը և չեղարկման պատճառը: Հայտը ստանալուն պես Ձեր դիմումի գործընթացը կսկսվի:

Երևան Քարտի հանձնման և վաճառքի կետեր

Երևան Քարտի գրասենյակ, Աբովյան 2

yerevan card office

Հանրապետության հրապարակ, Հայփոստ, Նալբանդյան 28

haypost

Հայփոստ, Զվարթնոց միջազգային օդանավակայան

airport-yerevacard