Հրապարակային պայմանագիր

Հիմնական: Նշված պայմանները և դրույթները հանդիսանում են «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «մենք», «մեզ» և «մեր» դիմելաձևերով) կողմից մատուցվող ծառայությունների  հիմքը: Խնդրում ենք կարդալ ուշադիր, քանի որ սույն փաստաթղթով են սահմանվում բոլոր իրավունքներն ու պարտականությունները: Ընդունելով Ձեր ամրագրումները` մենք ենթադրում ենք, որ Դուք արդեն կարդացել եք և համաձայն եք բոլոր պայմաններին ու դրույթներին: Տվյալ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն պահից սկսած, երբ Հաճախորդը (այսուհետ՝ «Դուք», «Ձեզ» և «Ձեր» դիմելաձևերով) լրացնում է իր անձնական տվյալները գրանցման ձևաչափում` ամրագրելով և/կամ գնելով էքսկուրսիա, գիշերակաց, տրանսպորտ կամ այլ ծառայություններ:

Հիմնական հասկացություններ

  1. Օպերատոր – ‹‹Գլոբալ կոլիբրի›› սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը վաճառում և կազմակերպում է զբոսաշրջային ծառայություններ:
  2. Հաճախորդ – ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով, օգտվելով բանկային քարտից կամ էլեկտրոնային վճարման այլ համակարգերից և լրացնելով պատվերի ձևաչափը, օգտագործում է պաշտոնական կայքէջը օպերատորի կողմից առաջարկվող զբոսաշրջային ծառայությունները գնելու կամ ամրագրելու համար:
  3. Պայմանադիր կողմեր – Օպերատոր, հաճախորդ
  4. Պաշտոնական կայքէջ – Օպերատորի ինտերնետային կայքէջ, որը հասու է www.janarmenia.com հասցեով և նախատեսված է տեղեկատվության տեղադրման, տարածման, ինչպես նաև օպերատորի կողմից առաջարկվող ծառայություններն առցանց գնման և ամրագրման համար:​
  5. Զբոսաշրջային ծառայության ամրագրում – Օպերատորի պաշտոնական կայքէջում նախընտրած ծառայության համար պատշաճ և հավաստի տեղեկատվության ներմուծումից, հաճախորդի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումից հետո զբոսաշրջային ծառայությունների առցանց ամրագրում:
  6. Զբոսաշրջային ծառայության գնում – Օպերատորի պաշտոնական կայքէջում նախընտրած ծառայության համար պատշաճ և հավաստի տեղեկատվության ներմուծումից, հաճախորդի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումից հետո ծառայության արժեքին համապատասխան ֆինանսական միջոցների փոխանցում հաճախորդի հաշվից օպերատորի հաշվին՝ հետևյալ գործիքների միջոցով. բանկային քարտով վճարում, էլեկտրոնային վճարման համակարգ, բանկային փոխանցում կամ տերմինալով վճարում:​
  7. Զբոսաշրջային ծառայության ամրագրման հաստատում – Համակարգի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով հաստատումն այն փաստի, որ Հաճախորդի կողմից ընտրված զբոսաշրջային ծառայությունն ամրագրված է։
  8. Զբոսաշրջային ծառայության գնման հաստատում – Համակարգի կողմից հաստատումն այն փաստի, որ Հաճախորդի բանկային քարտից կամ էլեկտրոնային դրամապանակից համապատասխան ֆինանսական միջոցներ են դուրս բերվել:​
  9. Հաճախորդի կողմից տրամադրված տեղեկատվություն – Համակարգում ամրագրման կամ գնման համար մուտքագրված տեղեկությունն օպերատորը համարում  է հավաստի։ Տվյալներում փոփոխություններ կատարելու համար հաճախորդը պարտավոր է տեղեկացնել առնվազն 7 (168 ժամ) աշխատանքային օր առաջ՝ տուր փաթեթների և հյուրանոցային ծառայությունների դեպքում, իսկ անհատական, խմբակային տուրերի և տրանսֆերների դեպքում՝ 48 ժամ առաջ։

Պայմանագրի առարկան

Նշում կատարելով համապատասխան վայրում՝ Դուք համաձայնում եք, որ սույն պայմանագրով սահմանված դրույթների և պայմանների ցանկացած խախտում կարող է հանգեցնել.

  • ամրագրման կամ գնման չեղարկմանը և գումարի գանձմանը,
  • ձեր հաշվի դեբետագրմանը ցանկացած խախտման հետևանքով առաջացած ցանկացած ծախսի համար:

Դուք ներկայացնում և երաշխավորում եք, որ

  • Դուք ունեք համապատասխան տարիք օգտվելու մեր ծառայություններից և կայքից,
  • Օրինական կերպով լիազորված եք գործելու և հանդես գալու այլ անձանց անունից և նրանց անունից ընդունելու սույն դրույթները և պայմանները,
  • Ձեր կողմից կամ ձեր խմբի անդամների կողմից տրամադրված տեղեկատվությունը հավաստի է:

Դուք պատասխանատվություն եք կրում նման այլ անձանց տեղեկացնելու իրենց ամրագրումների  նկատմամբ կիրառվող բոլոր դրույթների և պայմանների մասին:

 Վճարման կարգը

Օպերատորը հաճախորդին է տրամադրում վճարման երկու տարբերակ` ավանդական կամ առցանց:

  1. Ավանդական վճարման եղանակ: Դուք կարող եք ամրագրել Ձեր նախընտրած ծառայությունները և վճարել մեր օպերատորի գրասենյակում (հասցե՝ Աբովյան փ. 2, Երևան, ՀՀ): Այս եղանակով վճարումները կատարվում են միայն ՀՀ դրամով:
  2. Առցանց վճարման եղանակ: Դուք կարող եք ամրագրել Ձեր նախընտրած ծառայությունները և վճարել առցանց վճարային համակարգերի միջոցով: Այժմ կիրառելի են VISA և Master բանկային քարտերը, ինչպես նաև ArCa վճարային համակարգը: Բոլոր ծառայությունների համար հիմքային արժույթ է ՀՀ դրամը, և բոլոր արտարժութային փոխանակումները կատարվելու են ՀՀ կենտրոնական բանկի այդ օրվա սահմանված փոխարժեքով:

Նշված  2 եղանակների դեպքում էլ ծառայությունների արժեքները նույնն են:

Ամրագրում և գնում

Բոլոր տեսակի ամրագրումների համար անհրաժեշտ է ամբողջովին լրացնել ամրագրման կամ գնման ձևաչափի պարտադիր դաշտերը:  Ամրագրման կամ գնման հաստատումից հետո Դուք կստանաք էլ. նամակ տվյալ ծառայության մանրամասների վերաբերյալ: Խնդրում ենք համոզվել, որ էլ. փոստի հասցեն տրամադրված է ճիշտ  և պարբերաբար ստուգել  հաղորդագրություններն ամրագրումը կատարելուց հետո: Որևէ անհամապատասխանության դեպքում անմիջապես կապ հաստատեք Մեզ հետ:

Խմբային էքսկուրսիաների դեպքում՝
  • մինչև 3 տարեկան երեխաները, որոնց ուղեկցում են չափահաս անձինք և չեն զբաղեցնում առանձին նստատեղ, կարող են ճանապարհորդել անվճար
  • 4-10 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ (չափահաս անձի հետ ճանապարհորդելիս)
  • 11 տարեկանից բարձր երեխաների համար էքսկուրսիայի արժեքը հաշվարկվում է այնպես, ինչպես մեծահասակներինը:

Ամրագրման և գնման դեպքում, համապատասխան նշումների դաշտում, խնդրում ենք նշել երեխաների առկայության մասին։

Երաշխավորված խմբային էքսկուրսիաների դեպքում՝

Երաշխավորված խմբային էքսկուրսիան Դուք կարող եք ամրագրել և գնել: Ամրագրման դեպքում Դուք  կարող եք վճարել ընտրած ծառայության համար առցանց կամ օպերատորի գրասենյակում: Եթե ամրագրվելիք ծառայությունների արժեքը չի գերազանցում 120.000 ՀՀ դրամը, ապա Դուք  կարող եք կատարել ամրագրում առանց կանխավճարի: Եթե ամրագրվելիք ծառայությունների արժեքը գերազանցում է 120.000 ՀՀ դրամը, ապա Դուք  պարտավորում եք վճարել կանխավճար՝ ընտրված ծառայությունների 30 (երեսուն) տոկոսի չափով, ծառայության մատուցումից առնվազն 7 (յոթ) օրացուցային օր առաջ: Ամրագրված ծառայությունների արժեքի մնացած մասը կարող եք վճարել առցանց կամ օպերատորի գրասենյակում: Առցանց վճարման դեպքում Դուք պարտավորվում եք կատարել ծառայությունների ամբողջական արժեքի վճարումը ծառայության մատուցումից առնվազն 24 ժամ առաջ: Օպերատորի գրասենյակում Դուք կարող եք վճարել կանխիկ կամ բանկային քարտի միջոցով՝ ծառայության մատուցումից առաջ:

Անհատական էքսկուրսիաների դեպքում՝

Անհատական էքսկուրսիաներ կարող եք ամրագրել և գնել: Ամրագրման դեպքում Դուք  կարող եք վճարել ընտրած ծառայության համար առցանց կամ օպերատորի գրասենյակում: Առցանց վճարման դեպքում Դուք պարտավորվում եք կատարել վճարումը ծառայության մատուցումից առնվազն 24 ժամ առաջ: Օպերատորի գրասենյակում Դուք կարող եք վճարել կանխիկ կամ բանկային քարտի միջոցով՝ ծառայության մատուցումից առաջ:

Զբոսաշրջային փաթեթների դեպքում՝

Զբոսաշրջային փաթեթները կարող եք գնել կամ ամրագրել: Ամրագրման դեպքում Դուք պարտավորում եք վճարել կանխավճար ընտրված ծառայության ընդհանուր արժեքի 40 (քառասուն) տոկոսի չափով՝ ծառայության մատուցումից առնվազն 20 օրացուցային օր առաջ: Ծառայությունների արժեքի մնացած մասը պետք է վճարված լինի ծառայության մատուցումից առնվազն 7 օր առաջ:

Գիշերակացի դեպքում՝

Գիշերակաց Դուք կարող եք գնել կամ ամրագրել: Ամրագրման դեպքում Դուք պարտավորում եք վճարել կանխավճար ընտրված ծառայությունների 50 (հիսուն) տոկոսի չափով ծառայության մատուցումից առնվազն 10 օրացուցային օր առաջ: Ամրագրված ծառայությունների արժեքի մնացած մասը կարող եք վճարել առցանց կամ օպերատորի գրասենյակում: Առցանց վճարման դեպքում Դուք պարտավորվում եք կատարել վճարումը ծառայության մատուցումից առնվազն 24 ժամ առաջ: Օպերատորի գրասենյակում Դուք կարող եք վճարել կանխիկ կամ բանկային քարտի միջոցով՝ ծառայության մատուցումից առնվազն 24 ժամ առաջ:

Տրանսպորտային ծառայությունների դեպքում՝

Տրանսպորտային ծառայությունը Դուք կարող եք գնել կամ ամրագրել: Ամրագրման դեպքում Դուք պարտավորում եք վճարել կանխավճար ընտրված ծառայությունների 30 (երեսուն) տոկոսի չափով ծառայության մատուցումից առնվազն 10 օրացուցային օր առաջ: Ամրագրված ծառայությունների արժեքի մնացած մասը կարող եք վճարել առցանց կամ օպերատորի գրասենյակում: Առցանց վճարման դեպքում Դուք պարտավորվում եք կատարել վճարումը ծառայության մատուցումից առնվազն 24 ժամ առաջ: Օպերատորի գրասենյակում Դուք կարող եք վճարել կանխիկ կամ բանկային քարտի միջոցով՝ ծառայության մատուցումից առնվազն 24 ժամ առաջ:

Չեղարկման կարգը և գումարի ետ վերադարձը

Օպերատորի կողմից չեղարկում։ Եղանակային  անբարենպաստ կամ ճանապարհային խնդրահարույց պայմանների դեպքում օպերատորն իրավասու է փոխել կամ չեղյալ հայտարարել մատուցվող ծառայությունները՝ տրամադրելով համարժեք ծառայություն կամ փոխհատուցում:
Նման դեպքերում օպերատորն ապահովում է  փոփոխությունների վերաբերյալ ինֆորմացիայի տրամադրումը՝ հնարավորինս կարճ ժամկետում: Այնուհանդերձ, օպերատորը չի կրում որևէ պատասխանատվություն փոփոխության կամ չեղարկման արդյունքում ծագած  այլ ծախսերի համար: Դուք կունենաք այլ համարժեք ծառայությունների առաջարկներ, ինչպես նաև կկարողանաք  չեղյալ հայտարարել ձեր ամրագրումը  և ետ ստանալ գումարը:

Հաճախորդի կողմից չեղարկում։ Ցանկացած ծառայության չեղարկում կամ փոփոխություն իրականացվում է Ձեր կողմից ուղարկված էլ. նամակի միջոցով, որտեղ պետք է գրված լինեն չեղարկման պատճառները կամ փոփոխությունները: Չեղարկման կամ փոփոխության գործընթացը համարվում է կատարված միայն այս փաստաթղթում սահմանված պայմաններին համապատասխան և մեր կողմից պատասխան նամակ ստանալու դեպքում, որտեղ գրված կլինի չեղարկման կամ փոփոխությունների հաստատման մասին:

Երաշխավորված խմբային էքսկուրսիաների դեպքում՝

Դուք կարող եք գնումը կամ կանխավճարով ամրագրումը փոփոխել կամ չեղարկել առանց որևէ տույժի առնվազն 48 ժամ առաջ: Պատվերի փոփոխումը կամ չեղարկումը մինչև 24 ժամ առաջ կատարելու դեպքում որպես տուգանք կգանձվի փոփոխվող ծառայության արժեքի 30%-ը: Մինչև 24 ժամ չեղարկելու, ինչպես նաև էքսկուրսիային չներկայանալու, նշված ժամից առանց զգուշացնելու ուշանալու դեպքում ամբողջ գումարը/ ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ:

Անհատական էքսկուրսիաների դեպքում՝

Դուք կարող եք գնումը փոփոխել կամ չեղարկել առանց որևէ տույժի առնվազն 24 ժամ առաջ: Պատվերի փոփոխումը կամ չեղարկումը մինչև 24 ժամ առաջ կատարելու դեպքում որպես տուգանք կգանձվի փոփոխվող ծառայության արժեքի 50%-ը:

Զբոսաշրջային փաթեթների և գիշերակացի դեպքում դեպքում`

Գիշերակացի ծառայության և տուր փաթեթների չեղարկման քաղաքականությունը կկարգավորվի ըստ ամրագրված հյուրանոցային հաստատության չեղարկման քաղաքականության, որի մասին օպերատորը պարտավորվում է տեղեկացնել հաճախորդին փաթեթի կամ գիշերակացի գնման ժամանակ։

Տրանսպորտային ծառայությունների դեպքում ՝

Դուք կարող եք գնումը փոփոխել կամ չեղարկել առանց որևէ տույժի առնվազն 48 ժամ առաջ: Պատվերի փոփոխումը կամ չեղարկումը մինչև 24 ժամ առաջ կատարելու դեպքում որպես տուգանք կգանձվի փոփոխվող ծառայության արժեքի 30%-ը: Մինչև 24 ժամ չեղարկելու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ:

Վճարված գումարի վերադարձը  կախված է նախնական վճարման կատարման եղանակից: Մենք սովորաբար օգտագործում ենք նույն վճարման եղանակը, որը Դուք օգտագործել եք վճարում կատարելու ժամանակ: Վճարման վերադարձման հետ կապված բոլոր բանկային ծախսերը կատարվում են Հաճախորդի կողմից:

Ֆորսմաժորային իրավիճակ

 Կողմերն ազատվում են պարտավորություններից, եթե ծառայությունների մատուցման գործընթացները չեն կատարվել անսպասելի հանգամանքների պատճառով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ, հաղորդակցման միջոցների ընդհատում,  և այլն):

Ապահովագրություն

Բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք պատկանում են «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ին՝ ապահովագրված են: Ապահովագրությունը ներառում է նաև ավտոմեքենայի յուրաքանչյուր նստատեղի ապահովագրությունը: Այսպիսով, ուղևորներն ամբողջությամբ ապահովագրված են  տրանսպորտային միջոցում գտնվելու ժամանակ և այդ ժամանակահատվածում  պատճառված բոլոր վնասները փոխհատուցվում են համաձայն  «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի և համապատասխան ապահովագրական ընկերության միջև կնքված պայմանագրի:

Անձնական տվյալների գաղտնիություն

Ձեր տվյալների գաղտնիության քաղաքականության պաշտպանումը շատ կարևոր է մեզ համար: Մենք իրականացնում ենք տեխնիկական միջոցառումներ՝ Ձեր տվյալները չարտոնված մուտքից կամ ոչնչացումից պաշտպանելու համար: Տվյալների պաշտպանությունն իրականացվում է ՀՀ Տվյալների պաշտպանության մասին գործող օրենսդրության համաձայն (‹‹Գաղտնիության մասին օրենք››): Անձնական տվյալների հավաքագրման նպատակն ավտոմատ վերլուծություններն են՝ մարքեթինգային հետազոտությունների իրականացման շրջանակներում:

Օպերատորը չի ստուգում Հաճախորդի կողմից տրամադրված անձնական տվյալները՝ համարելով դրանք հավաստի: Ոչ հավաստի և սխալ տեղեկատվության տրամադրման դեպքում ամբողջ պատասխանատվությունը և դրա հետևանքները կրում է Հաճախորդը:

Ըստ ‹‹Գլոբալ Կոլիբրի›› ՍՊԸ կանոնադրության՝ ընկերությունը պարտա­վորվում է պաշտպանել Հաճախորդի անձնական տվյալների գաղտնիությունը և իրավունք չունի տրամադրելու տվյալ տեղեկատվությունը 3-րդ կողմին՝ բացառությամբ դատարանի, իրավապահ մարմինների պահանջով կամ օրենքով նախատեսված այլ դեպքերի:

 Եզրափակիչ դրույթներ

  1. Այս փաստաթուղթը Հաճախորդի և Օպերատորի միջև կնքված պայմանագիր է, որը սահմանում է օգտագործման պայմանները: Խնդիրների առաջացման դեպքում որպես հիմք է ծառայելու կայքում առկա պայմանագիրը:
  2. Պայմանագրում բացակայող դեպքերի պարագայում Օպերատորի և Հաճախորդի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:
  3. Խնդիրների առաջացման դեպքում Օպերատորը և Հաճախորդը կփորձեն դրանք լուծել բանակցությունների միջոցով, հակառակ դեպքում՝ դրանք լուծում կստանան ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
  4. Դատարանի կողմից այս պայմանագրի որևէ կետի անվավեր ճանաչվելը չի հանգեցնում պայմանագրում նշված այլ կետերի անվավերությանը:
  5. Հաճախորդը ծառայությունը գնելու պահին համաձայնվում է այս պայմանագրում նշված բոլոր կետերին:
  6. Օպերատորն իրավունք ունի դադարեցնել ծառայությունների մատուցման գործընթացն անհաղթահարելի հանգամանքների հետևանքով (ֆորսմաժորային իրավիճակ): Մինչ այդ կատարված գնումները համարվում են վավերական: Անհաղթահարելի հանգամանք­ների հետևանքով (ֆորսմաժորային իրավիճակ), առանց Հաճախորդին տեղյակ պահելու, հնարավոր է նաև կայքէջի աշխատանքների դադարեցում:​

 Հեղինակային իրավունքները

Կայքում առկա տեքստի ողջ հեղինակային իրավունքները պատկանում են ‹‹Գլոբալ Կոլիբրի›› ՍՊԸ-ին, և դրա օգտագործումն առանց ընկերության թույլտվության արգելվում է: Գնելով և օգտագործելով ‹‹Գլոբալ Կոլիբրի›› ՍՊԸ-ի ծառայությունները՝ Դուք համաձայնվում եք վերոնշված պայմաններին: