2 օրյա փաթեթ: Խոր Վիրապ, Նորավանք, Տաթև, Ղարաբաղ, Սևան

2 օրյա փաթեթ: Խոր Վիրապ, Նորավանք, Տաթև, Ղարաբաղ, Սևան

120,000AMD

ՍԿՍԱԾ

In stock

2 օրյա փաթեթ: Խոր Վիրապ, Նորավանք, Տաթև, Ղարաբաղ, Սևան

Array ( )
    • AMD

    Խնդրում ենք նշել բոլոր հյուրերի քանակը՝ ներառյալ երեխաներին

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն մանուկների քանակը

    • 0 AMD
    • AMD
    • 50000 AMD
    • 50000 AMD
    • 50000 AMD
    • 50000 AMD
    • 50000 AMD
    • 50000 AMD
    • 50000 AMD
    • 50000 AMD
    • 50000 AMD
    • 50000 AMD
    • 30000 AMD
    • 0 AMD
    • 50000 AMD
    • 0 AMD
    • 60000 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
Category:
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ:
2 Օր / 1 Գիշեր
ԴԻՄԱՎՈՐՈՒՄ:
Ձեր հյուրանոցում

ՆԵՐԱՌՎԱԾ Է

 Wi FI

Հակիրճ նկարագրություն

Խոր Վիրապը հայկական վանական համալիր է, որը կառուցվել է 642 թ.: Խոր Վիրապ նշանակում է խոր փոս: Արենին գինեգործության ծննդավայրն է: Հայաստանում խաղողագործությամբ սկսել են զբաղվել մեր թվարկությունից շատ տարիներ առաջ: Նորավանք վանական հալամիրը գտնվում է կիրճում կարմիր ժայռերի մեջ: Այն հիմնադրվել է XII դարում, հնագույն շենքերի տարածքում: Միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է համարվում Տաթևի վանքը: Այն գտնվում է երեք կողմից ուղղաձիգ խոր ձորերով շրջապատված հրվանդանի վրա, որին հնարավոր է մոտենալ միայն հյուսիսից: Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է: Ստեփանակերտը հանրապետության վարչական, մշակութային եւ տնտեսական կենտրոնն է: Հին քաղաքը` Շուշիի ամրոցը, երկար տարիներ եղել է պատմական Հայաստանի – 15 մարզերից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի, վարչական, կրոնական, մշակութային և կրթական կենտրոնը: Շուշին շատ հարուստ պատմություն ունի: Հայ ժողովրդի նորագույն պատմության ամենավառ իրադարձությունը կապված է 1992 թ. Մայիսի 9 Ղարաբաղյան ազատագրական պատերազմում տարած հաղթանակի հետ: Հինավուրց Արցախը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով: Վանքային համալիրներից արժանահիշատակ է Գանձասարի վանքը, որը համարվում է միջնադարյան հայկական ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը: Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթաների միջև, Տրտու գետի ձախ ափին, անտառապատ փոքրիկ բլրի վրա, եղել է Արցախի հնագույն սրբավայրերից մեկը: Ժամանակին այսեղ եղել է Խութ բնակավայրը: Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ  բարձրության վրա: Հայաստանի մայրաքաղաքից՝ Երևանից 63 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լիճը Կովկասի ամենամեծ լիճն է:

1. Փոխադրումներ հարմարավետ տրանսպորտային միջոցներով
2. Անհրաժեշտության դեպքում էքսկուրսավարի ծառայություն
3. Նշված բոլոր թանգարանների մուտքի տոմսեր
4. Շշալցված ջուր
5. Հարկեր

1.  Սնունդ, եթե նախապես նշված չէ
2. Գիշերակաց, եթե նախապես նշված չէ
3. Ալկոհոլային խմիչքներ

1. Մինչև 4 տարեկանների էքսկուրսիան անվճար է
2. 50 % զեղչ 4-10 տարեկանների համար
3. Մենք կարող ենք Ձեր տեղափոխումը ապահովել Ձեր հյուրանոցից, եթե այն գտնվում է կենտրոնում
4. Խնդրում ենք նամակի միջոցով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ

Օր 1: 10:00
Կանգառ 1: Խոր Վիրապ

Խոր Վիրապը հայկական վանական համալիր է, որը կառուցվել է 642 թ.: Խոր Վիրապ նշանակում է խոր փոս: Վանական համալիրը հայ առաքելական եկեղեցու սրբավայրերից է և ուխտագնացության վայր: Խոր Վիրապի վերաբերյալ ամենահետաքրքիր փաստը այն է, որ վանքը կառուցվել է թագավորական բանտի վայրում, որտեղ էլ 13 տարի բանտարկված է եղել առաջին կաթողիկոս և հայոց առաքելական եկեղեցու առաջին ղեկավար՝ Գրիգոր Լուսավորիչը: Վանական համալիրի տարածքից բացվում է անկրկնելի տեսարան դեպի բիբլիական լեռ՝ Արարատ:

13:00
Կանգառ 2: Նորավանք

Նորավանք վանական հալամիրը գտնվում է կիրճում կարմիր ժայռերի մեջ: Այն հիմնադրվել է XII դարում, հնագույն շենքերի տարածքում: Նորավանք համալիրը, միջնադարյան ճարտարապետների հոյակապ ստեղծագործություն է և գեղեցիկ բնապատկերի ֆոնին այն անկրկնելի տպավորություն է թողնում:

16:00
Կանգառ 3: Տաթև

Տաթևի վանական համալիրը միջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտն է: Այն գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում, Երևանից 315 կմ և Գորիսից 30 կմ հեռավորության վրա, Որոտան գետի աջ ափին նույնանուն գյուղի մոտ: Վանական համալիրը կառուցվել է 9-13-րդ դարերում և նվիրված է Սբ. Եուստատիսին՝ Առաքյալ Թադեոսի աշակերտին, որը, ինչպես իր ուսուցիչը, քարոզեց քրիստոնեությունը և նահատակվեց նոր հավատի համար:

18:00
Կանգառ 4: Ստեփանակերտ

Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է: Ստեփանակերտը հանրապետության վարչական, մշակութային եւ տնտեսական կենտրոնն է: Այն գտնվում է Լեռնային Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան լանջում, ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա գտնվող Քարքար գետի ձախ ափին: Ստեփանակերտի սիրտը Վերածնունդ տարածքն է, Նախագահական պալատը, խորհրդարանի շենքը, կառավարության շենքը և Երիտասարդական պալատը: Ստեփանակերտի և ամբողջ Ղարաբաղի խորհրդանիշը «Մենք և մեր լեռները» հուշարձանն է, որը լայնորեն հայտնի է որպես «պապիկ և տատիկ»:

Օր 2: 10:00
Կանգառ 1: Շուշի

Հին քաղաքը` Շուշիի ամրոցը, երկար տարիներ եղել է պատմական Հայաստանի – 15 մարզերից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի, վարչական, կրոնական, մշակութային և կրթական կենտրոնը: Շուշին շատ հարուստ պատմություն ունի: Հայ ժողովրդի նորագույն պատմության ամենավառ իրադարձությունը կապված է 1992 թ. Մայիսի 9 Ղարաբաղյան ազատագրական պատերազմում տարած հաղթանակի հետ: Շուշիի հպարտությունը 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ (Կազանչեցոց) եկեղեցին է, որը բնության հետ հուշարձանի ներդաշնակ համաձուլվածքների լավագույն օրինակ է: Կազանչեցոց եկեղեցին Հայաստանում ամենից տպավորիչ կրոնական կառույցներից է, դա հայ ժողովրդի ճարտարապետական հանճարի հիանալի մարմնավորում է: Այն 19-րդ դարի հայոց ճարտարապետական արվեստի լավագույն դրսևորումն է:

12:00
Կանգառ 2: Գանձասար

Հինավուրց Արցախը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով: Վանքային համալիրներից արժանահիշատակ է Գանձասարի վանքը, որը համարվում է միջնադարյան հայկական ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը: Գտնվում է այժմյան ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դիմացի Գանձասար կոչվող անտառապատ բլրի վրա: Այն կառուցվել է տեղի Ծմակահող գյուղի տորոնագույն ընտիր քարով:  Գանձասարի վանքը կառուցվել է 1216-1238 թվականներին Խաչենի իշխան Հասան-Ջալալի կողմից, նորոգվել է 1993-1997 թվականներին:

14:00
Կանգառ 3: Դադիվանք

Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթաների միջև, Տրտու գետի ձախ ափին, անտառապատ փոքրիկ բլրի վրա, եղել է Արցախի հնագույն սրբավայրերից մեկը: Ժամանակին այսեղ եղել է Խութ բնակավայրը: Ըստ ավանդության, դեռևս 1-ին դարում այստեղ է գալիս Սուրբ Թադեոս առաքյալի աշակերտներից մեկը՝ Դադին, և նահատակվում: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվում է վանք, որն ի պատիվ նրա կոչվում է Դադիվանք, իսկ ըստ տեղանքի՝ Խութավանք:

18:00
Կանգառ 4: Սևան

Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ  բարձրության վրա: Հայաստանի մայրաքաղաքից՝ Երևանից 63 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լիճը Կովկասի ամենամեծ լիճն է: Սևանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, իսկ լեռներից արդեն բացվում է լճի հիանալի համայնապատկերը:  Սևանա լճի ջուրը քաղցրահամ է և մաքուր, իսկ լեռնային օդը բարերար ազդեցություն ունի առողջության վրա:

Submit your review

Your email address will not be published. Required fields are marked *

Reviews

There are no reviews yet.