Անհատական էքսկուրսիա-զբոսանք Երևանում: Հանրապետության հրապարակ, Օպերայի և Բալետի թատրոն, Կասկադ համալիր, Հյուսիսային պողոտա
Անհատական էքսկուրսիա-զբոսանք Երևանում: Հանրապետության հրապարակ, Օպերայի և Բալետի թատրոն, Կասկադ, Հյուսիսային պողոտա
13,000AMD
In stock
Անհատական էքսկուրսիա-զբոսանք Երևանում: Հանրապետության հրապարակ, Օպերայի և Բալետի թատրոն, Կասկադ համալիր, Հյուսիսային պողոտա
ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Հակիրճ նկարագրություն
Մասնակցե՛ք անհատական շրջայց-զբոսանքին Երևանում բարձր որակավորում ունեցող զբոսավարի ուղեկցությամբ և բացահայտե՛ք աշխարհի ամենահին քաղաքներից մեկը` Երևանը, Հայաստանի մայրաքաղաքը, որը 29 տարով մեծ է Հռոմից: Շրջայցի ընթացքում Դուք ընդհանուր պատկերացում կստանաք քաղաքի պատմության եւ մշակույթի մասին՝ այցելելով կարեւորագույն տեսարժան վայրերը։ Դուք կզբոսնեք Երևանի ամենագեղեցիկ փողոցներում, կտեսնեք դեռևս 19-րդ դարում պարտաստված շենքեր, կբացահայտեք հայկական դարավոր պատմությունը և մշակույթը, ինչպես նաև կհիանաք նոր և ժամանակակից ճարտարապետությամբ։ Երևանյան այս զբոսանքը Ձեզ յուրահատուկ հնարավորություն է տալիս զգալ Երևանի ջերմությունը։
- Էքսկուրսավարի ծառայություն (անգլերեն, ռուսերեն)։ Էքսկուրսիան այլ լեզուներով կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ։
- Հարկեր
Երևանում շրջայցը մենք կսկսենք Աբովյան 2 հասցեում գտնող «Ջան Արմենիա Տուրս ընդ Թրավելի» գրասենյակից: Անհատական էքսկուրսիա-զբոսանքի առաջին կանգառը Հանրապետության հրապարակն է, որտեղ մենք կանգ կառնենք երգող շատրվանների մոտ և կհիանանք հրապարակը շրջապատող վարդագույն տուֆից կերտված շինություններով։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը և Կառավարական տունը։ Պատմության թանգարանի շենքի ձախ կողմում է գտնվում Երևանի ամենահին փողոցներից մեկը՝ Աբովյան փողոցը, որտեղից էլ կսկսենք մեր շրջայցը և կտեսնենք դեռևս 19-րդ դարում սև տուֆից պատրաստված մի քանի շենքեր: Հաջորդ կանգառը Շառլ Ազնավուրի հրապարակն է, ով ֆրանսիահայ երգիչ էր՝ հայտնի որպես փարիզյան Ֆրենկ Սինատրա: Այստեղ է գտնվում նաև «Մոսկվա» կինոթատրոնը և ժամանակակից արվեստի մի քանի նմուշներ։ Հաջորդ կանգառը Հյուսիսային պողոտան է: Այն Երևանի ամենաժամանակակից և մարդաշատ վայրերից մեկն է և միացնում է Հանրապետության և Ազատության հրապարակները: Պողոտան զարդարված է բազմաթիվ շքեղ շենքերով, ռեստորաններով, սրճարաններով և ժամանցի կենտրոններով: Շրջայցի հաջորդ կանգառը հայ մեծանուն գրող, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանի անունը կրող փողոցն է, որտեղ է գտնվում Կարապի լիճը։ Շարունակելով շրջայցը տեսնելու ենք նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և հարակից հրապարակը, որը տեղացիների սիրելի վայրերից մեկն է։ |
կարծիք
Կարծիքներ դեռևս չկան: