Անհատական Էքսկուրսիա: Սևանա լիճ (Սևանավանք), Գոշավանք և Հաղարծին

Անհատական Էքսկուրսիա: Սևանա լիճ (Սևանավանք), Գոշավանք և Հաղարծին

38,000AMD

ՍԿՍԱԾ

In stock

Անհատական Էքսկուրսիա: Սևանա լիճ (Սևանավանք), Գոշավանք և Հաղարծին

Array ( )
    • AMD

    Ներառյալ երեխաները

    • 0 AMD

    Մանուկների քանակը (0-3 տ.)

    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 26000 AMD
    • 0 AMD
    • 25000 AMD
    • 0 AMD
    • 27000 AMD
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
9 ժամ
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐ
Ըստ ցանկության
ԼԵԶՈՒՆԵՐ
Ըստ ցանկության

ԻՆՉ Է ՆԵՐԱՌՎԱԾ

 Wi FI

 

ՇՇԱԼՑՎԱԾ ՋՈՒՐ

Հակիրճ նկարագրություն

Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Սևանավանքը կառուցվել է 9-րդ դարում՝ Սևանա լճի ափին: Այսօր վանական համալիրից մնացել է 2 եկեղեցի՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին: Միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կենտրոն Հաղարծինը գտնվում է Դիլիջանից 12 կմ հեռավորության վրա՝ շրջապատված թավուտ անտառներով, հիասքանչ բնապատկերներով, ճարտարապետության ու բնության ներդաշնակության անկրկնելի օրինակ: Գոշավանքը Աղստև գետի հովտի նշանավոր վանքերից է, նրա տեղում 12-րդ դարում եղել է Գետիկի վանքը, որը հիմնահատակ ավերվել է երկրաշարժից: Գոշավանքի համակառույցի հիմնադրումը կապված է միջնադարի խոշորագույն մտածող, օրենսդիր, առակագիր, «Դատաստանագրքի» հեղինակ Մխիթար Գոշի անվան հետ:

  1. Փոխադրում հարմարավետ տրանսպորտային միջոցներով
  2. Նշված բոլոր թանգարանների մուտքի տոմսեր
  3. Շշալցված ջուր
  4. Հարկեր
  1. Էքսկուրսիայի ընթացքում ճաշը: Մենք կարող ենք կազմակերպել այն ըստ Ձեր ցանկության
  2. Ալկոհոլային խմիչքներ
  1. Խնդրում ենք նամակի միջոցով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ

Կանգառ 1: 10:00
Սևանա լիճ

Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Հայաստանի մայրաքաղաքից՝ Երևանից 63 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լիճը Կովկասի ամենամեծ լիճն է: Սևանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, իսկ լեռներից արդեն բացվում է լճի հիանալի համայնապատկերը: Սևանա լճի ջուրը քաղցրահամ է և մաքուր, իսկ լեռնային օդը բարերար ազդեցություն ունի առողջության վրա:

Կանգառ 2: 11:00
Սևանավանք

Սևանավանքը կառուցվել է 9-րդ դարում՝ Սևանա լճի ափին: Այսօր վանական համալիրից մնացել է 2 եկեղեցի՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին: Սևանավանքի տարածքում Դուք կարող եք տեսնել նաև հին խաչքարներ:

Կանգառ 3: 12:30
Հաղարծնի վանք

Միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կենտրոն Հաղարծինը գտնվում է Դիլիջանից 12 կմ հեռավորության վրա՝ շրջապատված թավուտ անտառներով, հիասքանչ բնապատկերներով, ճարտարապետության ու բնության ներդաշնակության անկրկնելի օրինակ:
Հաղարծինի հուշարձանախումբը տեղադրված է բնակավայրերից հեռու, անտառապատ լեռներով շրջապատված սարահարթի վրա, այն ուշագրավ է համակառույցի մեջ մտնող ճարտարապետական բարձրարժեք հուշարձաններով և հարյուրից ավելի բազմաբովանդակ վիմական արձանագրություններով, որոնք հարուստ նյութ են բովանդակում միջնադարյան Հայաստանի սոցիալ-քաղաքական պատմության վերաբերյալ:
Հաղարծնի վանքի միաբանությունը Գոշավանքի, Հաղպատի և Վարագավանքի հետ միասին մասնակցել է երկրում կրթական գործի ծավալմանը և հայ եկեղեցու դավանանքը պահպանելու համար մղված երկարատև ու համառ պայքարին:
Պատմական աղբյուրները, սակայն, շատ աղոտ տեղեկություններ են տալիս այս նշանավոր հուշարձանախմբի մասին: Հաղարծնի վանքի կառուցման թիվը ստույգ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ 12-րդ դարի կեսերին այն արդեն գոյություն ուներ: Հաղարծնի վանքի հետ է կապված միջնադարի ակնառու գործիչ, առաքինի և գիտությամբ հռչակված, երաժիշտ Խաչատուր Տարոնացու անունը: Նրա առաջնորդության տարիներին ծաղկում ապրեց Հաղարծնի վանքը, կատարվեցին նոր կառուցումներ, բացվեց վանական նշանավոր դպրոցը: Մեծ երախտավորը վախճանվել և թաղվել է Հաղարծնում՝ Կաթողիկե եկեղեցու առջև:
Սուրբ Աստվածածին եկեղեցին վանքի գլխավոր և ամենամեծ եկեղեցին է՝ քառանկյունի հատակագծով, ներսից խաչաձև, ուղղանկյուն խաչթևերով շինություն: Երեսպատման քարերը կապույտ բազալտից և դեղին կրաքարից են:
Հաղարծնի վանքային համակառույցի բաղադրիչներն են նաև Սուրբ գրիգոր եկեղեցին՝ արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, ութանիստ թմբուկի վրա հանգչող ու սրածայր վեղարով պսակված գմբեթով, գավիթը կամ ժամատունը, Կաթողիկե եկեղեցին, Սուրբ Ստեփանոս եկեղեցին, սեղանատունը, թագավորական տապանատունը:

Կանգառ 4: 14:00
Գոշավանք

Գոշավանքը Աղստև գետի հովտի նշանավոր վանքերից է, նրա տեղում 12-րդ դարում եղել է Գետիկի վանքը, որը հիմնահատակ ավերվել է երկրաշարժից: Գոշավանքի համակառույցի հիմնադրումը կապված է միջնադարի խոշորագույն մտածող, օրենսդիր, առակագիր, «Դատաստանագրքի» հեղինակ Մխիթար Գոշի անվան հետ: Մխիթար Գոշի հիմնադրած վանքը սկզբնապես կոչվել է Նոր Գետիկի վանք, սակայն նրա մահվանից հետո վերանվանվել է նրա պատվին՝ Գոշավանք: Համալիրի կազմավորումը ընթացել է 12-13-րդ դարերում: Գոշավանքի վանքային համալիրը կազմում են Սբ. Աստվածածին եկեղեցին՝ իր պարզ արտաքին ճարտարապետությամբ, Սբ. Գրիգոր եկեղեցին՝ ավելի փոքր ծավալի նույնատիպ հորինվածքով, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ արտաքին պատերի բացառիկ հարդարանքի տարրերով ու նրբակերտ զարդաքանդակներով, ինչպես նաև գրատուն-զանգակատան շենքը: Գոշավանքը հարուստ է քարի գեղարվեստական մշակման ինքնատիպ արվեստի՝ խաչքարերի հոյակապ նմուշներով: Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության համբավավոր կենտրոններից մեկը: Գոշավանքի վարդապետարանում ուսուցանել են իրավաբանություն, պատմագիտություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն, գրչության արվեստ, երաժշտություն: Այստեղ են ուսանել հայ հոգևոր մշակույթի շատ նշանավոր գործիչներ, որոնք այնուհետև իրենք են այլ տեղերում հիմնել վանքային դպրոցներ՝ շարունակելով վարդապետարանի ավանդները: Գոշավանքի համակառույցի մեջ մտնող բազմարվեստ հուշարձանները հայկական միջնադարյան ճարտարապետության գերագույն ծաղման ժամանակաշրջանի՝ 12-13-րդ դարերի իսկական գոհարներ են, շինարար հայ ժողովրդի հիրավի հպարտությունը:

Submit your review

Your email address will not be published. Required fields are marked *

Reviews

There are no reviews yet.