Անվճար էքկուրսիա-զբոսանք Երևանում

Անվճար էքսկուրսիա-զբոսանք Երևանում

0AMD

ՍԿՍԱԾ

In stock

Անվճար էքկուրսիա-զբոսանք Երևանում

Array ( )
    • AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
ՏԵՂԱՅՆՈՒԹՅՈՒՆ:
Երևան, Հայաստան
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ:
1 Ժամ
ՔԱՆԱԿԸ
19 Անձ
ԳԻՆԸ (ՄԵԾԱՀԱՍԱԿ)
0 Դրամ
ԳԻՆԸ (ԵՐԵԽԱ)
0 Դրամ
ԼԵԶՈՒՆԵՐ
Ռուսերեն, Անգլերեն
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐ
Հանրապետության Հրապարակ
ՍԿԻԶԲ
19:00

ԵՐԿ

ԵՐՔ

ՉՐՔ

ՀՆԳ

ՈՒՐԲ

ՇԲԹ

ԿՐԿ

calendar

Հակիրճ նկարագրություն

Երեկոյան զբոսանք-էքսկուրսիան Երևանում սկսում ենք Հանրապետության հրապարակից: Զբոսավարը Ձեզ կուղեկցի քաղաքի կենտրոնի ամենահայտնի փողոցներով և կպատմի ճարտարապետական կարևորագույն կառույցների մասին: Զբոսանքը կընթանա նորակառույց Հյուսիսային պողոտայով, ապա կտեսնեք Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, կշարունակենք մինչև Կասկադ համալիր, որն հայտնի է իր առանձնահատուկ շքեղությամբ, ծաղկաշատ տարածքներով ու յուրօրինակ քանդակներով:

  1. Էքսկուրսավարի ծառայություն
  1. Ալկոհոլային խմիչքներ
  1. Էքսկուրսիան անհրաժեշտ է ամրագրել նախապես

Երեկոյան էքսկուրսիա – զբոսանքը սկսում ենք զբոսաշրջիկների ամենասիրելի վայրից՝ Հին Երևանից:

Հանրապետության Հրապարակն էլ կազմում է Հին ու Նոր Երևանի անբաժանելի մի մասնիկը: Այն Երևանի գլխավոր հրապարակն է, որը մշտապես իր շուրջն է համախմբում տեղաբնակներին և զբոսաշրջիկներին: Այստեղ ժամը 20:00-ին միանում են երգող շատրվանները, որոնցից հնչող հայկական ու դասական երաժշտությունը անմոռանալի զգացողություն ու յուրօրինակ հանգստություն է պարգևում ներկաներին:

Քաղաքի պատմության հետաքրքիր փաստերին կծանոթանանք՝ շարժվելով Երևանի ամենահին և գեղեցիկ փողոցներից մեկով՝ Աբովյան փողոցով: Ճանապարհը կտանի դեպի մարդաշատ Ազատության հրապարակ՝ տեսնելու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: Այն  համարվում է Երևանի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը: Այստեղ ամեն օր հավաքվում են երիտասարդները, մեծահասակներն ու մանուկները: Հետաքրքիր ու անչափ գեղեցիկ է նաև Թատրոնի շենքի հետ իր պատմությամբ սերտորեն առնչվող Կարապի լիճը:

Շարունակելով ճանապարհը Ֆրանսիական հրապարակով և Երևանի պետական կոնսերվատորիայի հարակից պուրակով՝ կհասնենք հին և նոր ճարտարապետության իդեալական համադրությամբ կառուցված Կասկադ համալիրին, որն հանդիսանում է Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը: 2000-ականներին իրականացված վերակառուցման աշխատանքներից հետո Կասկադ համալիրը դարձել է ժամանակակից արվեստի յուրօրինակ կենտրոն. այստեղ տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք վարպետների քանդակներ: Այն բնակիչների և հյուրերի ամենասիրված վայրերից մեկն է:

Երեկոյան այս հետաքրքիր էքսկուրսիա-զբոսանքի վերջում, ցանկության դեպքում, կարող եք վեր բարձրանալ Կասկադի՝ թվով 572 աստիճաններով, որտեղից բացվում է Երևանի ամենագեղեցիկ տեսարանը՝ Արարատ լեռան հիասքանչ պատկերով: Վայելե՛ք գիշերային Երևանը Կասկադի բարձունքից:

Submit your review

Your email address will not be published. Required fields are marked *

Reviews

There are no reviews yet.