Արենի Գինու Փառատոն 2021

Արենի Գինու Փառատոն 2021

6,000AMD

ՍԿՍԱԾ

In stock

Արենի Գինու Փառատոն 2021

Array ( )
    • AMD
    • 0 AMD

    0-3 տարեկան

    • 0 AMD
0 Shares
ՏԵՂԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Արենի, Նորավանք
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
7 ժամ
ՔԱՆԱԿԸ
19 անձ
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐ
Աբովյան 2 փող.
ՍԿԻԶԲ
10:00
ԳԻՆԸ (ՄԵԾԱՀԱՍԱԿ)
6000 դրամ
ԳԻՆԸ (ԵՐԵԽԱ 0-3)
0 դրամ
ԼԵԶՈՒՆԵՐ
Հայերեն

ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

WI-FI

ՏՈՄՍԵՐ

ՇՇԱԼՑՎԱԾ ՋՈՒՐ

ԳԻՆՈՒ ՀԱՄՏԵՍ

Հակիրճ նկարագրություն

Առաջարկում ենք մասնակցել Արենի գինու փառատոնին, որը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 2-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում:

Այս անգամ Ձեզ ենք առաջարկում աննախադեպ առաջարկ՝  մասնակցել գինու փառատոնին, սովորել գինիների տեսակների և առանձնահատկությունների մասին, ծանոթանալ թե ինչ կերակրատեսակների հետ կարելի է համտեսել տարբեր տեսակների գինիները:

Փառատոնի ընթացքում տեղացի և հարակից շրջանների բնակիչները ներկայացնում են իրենց պատրաստած գինիները, ազգային կերակրատեսակները, քաղցրավենիքեր և հուշանվերներ գյուղի ամբողջ երկանյքով:

Հատուկ ձևավորված առանձնացված տարածքում արտադրական գինեգործները ներկայացնում են շուրջ 100 տեսակի գինիներ, ռեստորաններն առաջարկում են հայկական և միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները, պանրագործների տաղավարներում ներկայացված են պանիրների լայն տեսականի:

Փառատոնին մուտքն անվճար է։
Արտադրական Գինիների տաղավարների ներկայացրած գինիներից օգտվելու համար Ձեզ անհրաժեշտ է ձեռք բերել 3000 ՀՀ դրամ արժողությամբ հատուկ փաթեթները։
Փաթեթներն իրենց մեջ ներառում են․
– գինու ապակե բաժակ,
– կտորե հարմարավետ պատյան Արենի Գինու Փառատոնի ապրանքանիշով

Մեր էքսկուրսիայի ընթացքում դեպի Արենի Գինու Փառատոն կայցելենք նաև այլ տեսարժան վայրեր՝

  • Արենի գինու գործարան (մինչև 10 տեսակ գինիների ԱՆՎՃԱՐ համտես)
  • Արենի քարանձավ կամ թռչունների քարանձավ
  • Արենի գինու Փառատոն 2021
  1. Տեղափոխություն հարմարավետ տրանսպորտային միջոցներով
  2. Նշված մշակութային և պատմական վայրերի մուտքի տոմսեր
  3. Շշալցված ջուր յուրաքանչյուր հյուրի համար
  4. Ավելի քան 20 տեսակի գինիների համտես
  1. Ճաշ  կամ ընթրիք կարող ենք կազմակերպել նախնական հարցման միջոցով
  1. Մինչև 3 տարեկանների էքսկուրսիան անվճար է
  2. Մեր էքսկուրսիան սկսվում է Աբովյան 2 հասցեում և ավարտվելու է նույն հասցեում
  3. Խնդրում ենք նամակի միջոցով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 3 տարեկան երեխաներ

Կանգառ 1: 12:00
Արենի գինեգործարան

Արենին գինեգործության ծննդավայրն է: Հայաստանում խաղողագործությամբ սկսել են զբաղվել մեր թվարկությունից շատ տարիներ առաջ: Այստեղ աճում են խաղողի բազմաթիվ տեսակներ: Այստեղ է գտնվում նաև Հայաստանի ամենահին գինեգործարանը, որտեղ Դուք կարող եք փորձել աշխարհի լավագույն գինիերից մեկը՝ պատրաստված խաղողի լավագույն տեսակներից:

Կանգառ 2: 13:00
Արենի Քարանձավ

Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ 2011 թ-ի հունվարին հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը։ 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։ Նույն քարանձավում գինեգործության մասին վկայող իրեր էին հայտնաբերվել դեռևս 2007թ-ին, հետախուզական պեղումների ժամանակ, որի արդյունքում գտնվեց խաղողի ճմլարանը: Այն ժամանակ ճմլարանի մասին պարզապես ենթադրություններ կային, և հետո դեռ պահանջվում էր ապացուցել, որ այն հենց գինեգործական համալիրի կարևոր բաղադրիչն է:

Կանգառ 3: 15:00
Արենի Գինու Փառատոն 2021

Փառատոնին մուտքն անվճար է։ Արտադրական Գինիների տաղավարների ներկայացրած գինիներից օգտվելու համար Ձեզ անհրաժեշտ է ձեռք բերել 3000 ՀՀ դրամ արժողությամբ հատուկ փաթեթները։
Փաթեթներն իրենց մեջ ներառում են․
– գինու ապակե բաժակ,
– կտորե հարմարավետ պատյան Արենի Գինու Փառատոնի ապրանքանիշով

 

ԹՈՂՆԵԼ ԿԱՐԾԻՔ

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

կարծիք

Կարծիքներ դեռևս չկան: