2-օրյա փաթեթ Հայաստանի հյուսիսում: Տրանսֆեր, Հյուրանոց` 3*, 4* կամ 5*, Էքսկուրսիաներ, Սնունդ
2-օրյա փաթեթ Հայաստանի հյուսիսում: Տրանսֆեր, Հյուրանոց` 3*, 4* կամ 5*, Էքսկուրսիաներ, Սնունդ
93,000AMD
In stock
2-օրյա փաթեթ Հայաստանի հյուսիսում: Տրանսֆեր, Հյուրանոց` 3*, 4* կամ 5*, Էքսկուրսիաներ, Սնունդ
Հակիրճ նկարագրություն
Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Սևանավանքը կառուցվել է 9-րդ դարում՝ Սևանա լճի ափին: Այսօր վանական համալիրից մնացել է 2 եկեղեցի՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին: Միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կենտրոն Հաղարծինը գտնվում է Դիլիջանից 12 կմ հեռավորության վրա՝ շրջապատված թավուտ անտառներով, հիասքանչ բնապատկերներով, ճարտարապետության ու բնության ներդաշնակության անկրկնելի օրինակ: Գոշավանքը Աղստև գետի հովտի նշանավոր վանքերից է, նրա տեղում 12-րդ դարում եղել է Գետիկի վանքը, որը հիմնահատակ ավերվել է երկրաշարժից: Գոշավանքի համակառույցի հիմնադրումը կապված է միջնադարի խոշորագույն մտածող, օրենսդիր, առակագիր, «Դատաստանագրքի» հեղինակ Մխիթար Գոշի անվան հետ: Այս շրջագայության ընթացքում դուք կուղևորվեք հյուսիս-արևելք՝ Հայաստանի ամենականաչ շրջաններից մեկը` Լոռու մարզ։ Վանքերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտների ցանկում: Հաղպատի և Սանահինի վանքերը սերտորեն կապված են իրար հետ և տեղակայված են միմյանցից 20 րոպե հեռավորության վրա:
1. Փոխադրումներ հարմարավետ տրանսպորտային միջոցներով
2. Անհրաժեշտության դեպքում էքսկուրսավարի ծառայություն
3. Նշված բոլոր թանգարանների, պատմամշակութային վայրերի մուտքավճարներ
4. Շշալցված ջուր
5. Հարկեր
1. Սնունդ, եթե նախապես նշված չէ
2. Գիշերակաց, եթե նախապես նշված չէ
3. Ալկոհոլային խմիչքներ
- Խնդրում ենք նամակի միջոցով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ
- Էքսկուրսիան այլ լեզուներով կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ
Օր 1
|
Կանգառ 2: 11:00
|
Կանգառ 3: 12:30
|
Կանգառ 4: 14:00
|
Օր 2
|
Կանգառ 2: 12։00
|
Կանգառ 3: 13:00
|
Կանգառ 4: 16:00
|
Average Rating
5.00
Show reviews in all languages (1)
կարծիք
Կարծիքներ դեռևս չկան: