2-օրյա փաթեթ Հայաստանում և Վրաստանում։ Տրանսֆեր, Հյուրանոց, Էքսկուրսիաներ, Սնունդ

2-օրյա փաթեթ Հայաստանում և Վրաստանում։ Տրանսֆեր, Հյուրանոց, Էքսկուրսիաներ, Սնունդ

94,000AMD

ՍԿՍԱԾ

In stock

2-օրյա փաթեթ Հայաստանում և Վրաստանում։ Տրանսֆեր, Հյուրանոց, Էքսկուրսիաներ, Սնունդ

Array ( )
    • AMD

    Խնդրում ենք նշել բոլոր հյուրերի քանակը՝ ներառյալ երեխաներին

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն երեխաների քանակը

    • 0 AMD

    Խնդրում ենք նշել միայն մանուկների քանակը

    • 0 AMD
    • AMD
    • 55000 AMD
    • 55000 AMD
    • 55000 AMD
    • 55000 AMD
    • 55000 AMD
    • 55000 AMD
    • 55000 AMD
    • 55000 AMD
    • 55000 AMD
    • 55000 AMD
    • 60000 AMD
    • 0 AMD
    • 80000 AMD
    • 0 AMD
    • 95000 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
    • 0 AMD
0 Shares
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ:
2 Օր / 1 Գիշեր
ԴԻՄԱՎՈՐՈՒՄ:
Ձեր հյուրանոցում
ԼԵԶՈՒՆԵՐ:
Ռուսերեն, Անգլերեն
ԳԻՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
Ըստ հարցման

էՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
(եթե ընտրված է)

WI-FI

ՄՈՒՏՔԱՎՃԱՐՆԵՐ

ԳԻՇԵՐԱԿԱՑ

ՍՆՈՒՆԴ
(եթե ընտրված է)

Հակիրճ նկարագրություն

Այս երկօրյա ճանապարհորդությունը հիանալի տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են շրջագայել Հայաստանում և Վրաստանում, բայց ունեն ընդհամենը 2 օր։ Այդ տուրիստական փաթեթի ընթացքում Դուք կայցելեք Սևանա լիճ, Սևանավանք, քաղաք Դիլիջան, Հաղարծին և Գոշավանք վանական համալիրներ, կլինեք Ջվարի վանքում և Թբիլիսիի ամենահայտնի տեսարժան վայրերում։ Առաջին կանգառը բարձրադիր Սևանա լիճն է՝ Հայաստանի ‹‹Մարգարիտը››: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Սևանավանքը կառուցվել է 9-րդ դարում՝ Սևանա լճի ափին: Այսօր վանական համալիրից մնացել է 2 եկեղեցի՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին: Միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կենտրոն Հաղարծինը գտնվում է Դիլիջանից 12 կմ հեռավորության վրա՝ շրջապատված թավուտ անտառներով, հիասքանչ բնապատկերներով, ճարտարապետության ու բնության ներդաշնակության անկրկնելի օրինակ: Գոշավանքը Աղստև գետի հովտի նշանավոր վանքերից է, նրա տեղում 12-րդ դարում եղել է Գետիկի վանքը, որը հիմնահատակ ավերվել է երկրաշարժից: Գոշավանքի համակառույցի հիմնադրումը կապված է միջնադարի խոշորագույն մտածող, օրենսդիր, առակագիր, «Դատաստանագրքի» հեղինակ Մխիթար Գոշի անվան հետ: Այս երկօրյա տուր փաթեթի երկրորդ օրվա առաջին կանգառը Ջվարի վանքական համալիրն է։ Վանքի տարածքից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի գետ և դրան շրջապատող հրաշագեղ բնություն։ Այնուհետև Դուք կմասնակցեք Թբիլիսիում շրջայցին՝ այցելելով Խաղաղության կամուրջ, Մետեխի եկեղեցի, Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճար և այլ հիշարժան վայրեր։ Բացահայտե՛ք Հայաստանն ու Վրաստանը մեզ հետ։

1. Փոխադրումներ հարմարավետ տրանսպորտային միջոցներով
2. Անհրաժեշտության դեպքում էքսկուրսավարի ծառայություն
3. Նշված բոլոր թանգարանների, պատմամշակութային վայրերի մուտքավճարներ
4. Շշալցված ջուր
5. Հարկեր

1. Սնունդ, եթե նախապես նշված չէ
2. Գիշերակաց, եթե նախապես նշված չէ
3. Ալկոհոլային խմիչքներ

  1. Խնդրում ենք նամակի միջոցով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ
  2. Էքսկուրսիան այլ լեզուներով կազմակերպելու դեպքում հնարավոր են գնային փոփոխություններ

Օր 1
Կանգառ 1: 10:00
Սևանա լիճ

Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Հայաստանի մայրաքաղաքից՝ Երևանից 63 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լիճը Կովկասի ամենամեծ լիճն է: Սևանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, իսկ լեռներից արդեն բացվում է լճի հիանալի համայնապատկերը: Սևանա լճի ջուրը քաղցրահամ է և մաքուր, իսկ լեռնային օդը բարերար ազդեցություն ունի առողջության վրա:

Կանգառ 2: 11:00
Սևանավանք

Սևանավանքը կառուցվել է 9-րդ դարում՝ Սևանա լճի ափին: Այսօր վանական համալիրից մնացել է 2 եկեղեցի՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին: Սևանավանքի տարածքում Դուք կարող եք տեսնել նաև հին խաչքարներ:

Կանգառ 3: 12:30
Հաղարծնի վանք

Միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կենտրոն Հաղարծինը գտնվում է Դիլիջանից 12 կմ հեռավորության վրա՝ շրջապատված թավուտ անտառներով, հիասքանչ բնապատկերներով, ճարտարապետության ու բնության ներդաշնակության անկրկնելի օրինակ:
Հաղարծինի հուշարձանախումբը տեղադրված է բնակավայրերից հեռու, անտառապատ լեռներով շրջապատված սարահարթի վրա, այն ուշագրավ է համակառույցի մեջ մտնող ճարտարապետական բարձրարժեք հուշարձաններով և հարյուրից ավելի բազմաբովանդակ վիմական արձանագրություններով, որոնք հարուստ նյութ են բովանդակում միջնադարյան Հայաստանի սոցիալ-քաղաքական պատմության վերաբերյալ:
Հաղարծնի վանքի միաբանությունը Գոշավանքի, Հաղպատի և Վարագավանքի հետ միասին մասնակցել է երկրում կրթական գործի ծավալմանը և հայ եկեղեցու դավանանքը պահպանելու համար մղված երկարատև ու համառ պայքարին:
Պատմական աղբյուրները, սակայն, շատ աղոտ տեղեկություններ են տալիս այս նշանավոր հուշարձանախմբի մասին: Հաղարծնի վանքի կառուցման թիվը ստույգ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ 12-րդ դարի կեսերին այն արդեն գոյություն ուներ: Հաղարծնի վանքի հետ է կապված միջնադարի ակնառու գործիչ, առաքինի և գիտությամբ հռչակված, երաժիշտ Խաչատուր Տարոնացու անունը: Նրա առաջնորդության տարիներին ծաղկում ապրեց Հաղարծնի վանքը, կատարվեցին նոր կառուցումներ, բացվեց վանական նշանավոր դպրոցը: Մեծ երախտավորը վախճանվել և թաղվել է Հաղարծնում՝ Կաթողիկե եկեղեցու առջև:
Սուրբ Աստվածածին եկեղեցին վանքի գլխավոր և ամենամեծ եկեղեցին է՝ քառանկյունի հատակագծով, ներսից խաչաձև, ուղղանկյուն խաչթևերով շինություն: Երեսպատման քարերը կապույտ բազալտից և դեղին կրաքարից են:
Հաղարծնի վանքային համակառույցի բաղադրիչներն են նաև Սուրբ գրիգոր եկեղեցին՝ արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, ութանիստ թմբուկի վրա հանգչող ու սրածայր վեղարով պսակված գմբեթով, գավիթը կամ ժամատունը, Կաթողիկե եկեղեցին, Սուրբ Ստեփանոս եկեղեցին, սեղանատունը, թագավորական տապանատունը:

Կանգառ 4: 14:00
Գոշավանք

Գոշավանքը Աղստև գետի հովտի նշանավոր վանքերից է, նրա տեղում 12-րդ դարում եղել է Գետիկի վանքը, որը հիմնահատակ ավերվել է երկրաշարժից: Գոշավանքի համակառույցի հիմնադրումը կապված է միջնադարի խոշորագույն մտածող, օրենսդիր, առակագիր, «Դատաստանագրքի» հեղինակ Մխիթար Գոշի անվան հետ: Մխիթար Գոշի հիմնադրած վանքը սկզբնապես կոչվել է Նոր Գետիկի վանք, սակայն նրա մահվանից հետո վերանվանվել է նրա պատվին՝ Գոշավանք: Համալիրի կազմավորումը ընթացել է 12-13-րդ դարերում: Գոշավանքի վանքային համալիրը կազմում են Սբ. Աստվածածին եկեղեցին՝ իր պարզ արտաքին ճարտարապետությամբ, Սբ. Գրիգոր եկեղեցին՝ ավելի փոքր ծավալի նույնատիպ հորինվածքով, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ արտաքին պատերի բացառիկ հարդարանքի տարրերով ու նրբակերտ զարդաքանդակներով, ինչպես նաև գրատուն-զանգակատան շենքը: Գոշավանքը հարուստ է քարի գեղարվեստական մշակման ինքնատիպ արվեստի՝ խաչքարերի հոյակապ նմուշներով: Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության համբավավոր կենտրոններից մեկը: Գոշավանքի վարդապետարանում ուսուցանել են իրավաբանություն, պատմագիտություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն, գրչության արվեստ, երաժշտություն: Այստեղ են ուսանել հայ հոգևոր մշակույթի շատ նշանավոր գործիչներ, որոնք այնուհետև իրենք են այլ տեղերում հիմնել վանքային դպրոցներ՝ շարունակելով վարդապետարանի ավանդները: Գոշավանքի համակառույցի մեջ մտնող բազմարվեստ հուշարձանները հայկական միջնադարյան ճարտարապետության գերագույն ծաղման ժամանակաշրջանի՝ 12-13-րդ դարերի իսկական գոհարներ են, շինարար հայ ժողովրդի հիրավի հպարտությունը:

Օր 2
Կանգառ 1: 11:00
Ջվարի վանական համալիր

Արագվի գետի ափին գտնվող բլրի վրա գտվում է Ջվարի վանական համալիրը։ Վանքն ընդգրկում է տարբեր ժամանակահատվածի կառույցներ, այդ թվում՝ 6-րդ դարի դասական վրացական խաչաձև եկեղեցին։ Համալիրի տարածքից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի գետ և դրան շրջապատող հրաշագեղ բնություն։

Կանգառ 2: 13:00
Թբիլիսի սիթի տուր

Կայցելենք քաղաքի կարևորագույն տեսարժան վայրերը. Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկում՝ Հավլաբարը, որը տարիներ շարունակ հանդիսացել է թիֆլիսաբնակ հայ մտավորականության բնակատեղին, ինչպես նաև քաղաքի խոշորագույն կրոնական կառույցներից մեկը՝ Ցմինդա Սամեբա եկեղեցին, Մեյդան Հրապարակը, քաղաքի ամենամարդաշատ Շարդենի փողոցը և մի քանի այլ փողոցներ, ծծմբային բաղնիքները: Իսկ ահա Ռիկե այգին 4-րդ դարին թվագրվող Նարիկալա ամրոցի հետ միացնող ճոպանուղուց բացված հրաշալի համայնապատկերն անմոռանալի տպավորություններ և զգացողություններ կպարգևի Ձեզ: Կարող եք տեսնել նաև վրացական ոգին խորհրդանշող Մայր Վրաստան կամ Մայր Քարթլի հսկայական արձանը՝ ձեռքերում պահած սուր ու գինու բաժակ:

Average Rating

5.00

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Show reviews in all languages (1)

ԹՈՂՆԵԼ ԿԱՐԾԻՔ

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

կարծիք

Կարծիքներ դեռևս չկան: