Ընտրե՛ք առաջարկվող տուրիստական փաթեթներից որևէ մեկը և բացահայտե՛ք տարածաշրջանի գաղտնիքները: Հայաստանի, Արցախի և Վրաստանի տուր փաթեթները ձեզ կտանեն գեղատեսիլ պատմական, մշակության և հոգևոր վայրեր, որտեղ կծանոթանաք տարբեր դարաշրջանների ամենահետաքրքիր պատմություններին ու լեգենդներին, ինչպես նաև՝ հայկական ճարտարապետությանը: Էքսկուրսիաների գները ներառում են զբոսավարի ծառայություն (եթե ընտրված է), շշալցված ջուր, հարմարավետ տրանսպորտային միջոցներ՝ օդափոխիչով և WiFi-ով, պատմամշակութային վայրերի մուտքի տոմսեր, վարպետաց դասեր և ավանդական ճաշ (եթե ընտրված է)։ Ընտրեք ներկայացված տուրիստական փաթեթներից մեկը իր բնութագրերով (հյուրանոցի տեսակը, ճաշը, զբոսավարի ծառայությունը), ձևափոխեք այն ըստ Ձեր նախասիրության կամ ստեղծեք ձեր ուրույն տուրիստական փաթեթը մեզ հետ: Ամրագրե՛ք տուր փաթեթը և բացահայտե՛ք լեգենդներով հարուստ տարածաշրջանի մշակույթն ու պատմությունը։