Դուք ցանկանու՞մ եք բացահայտել Հայաստանը: Մեր կողմից առաջարկվող մշակութային, պատմական կամ գաստրոնոմիական մեկօրյա խմբային էքսկուրսիաները լավագույն ընտրությունն են ձեզ համար: «Ջան Արմենիա Տուրս ընդ Թրավելը» միակ տուրիստական կազմակերպությունն է, որը կազմակերպում է մեկօրյա խմբային գաստրոնոմիական տուրեր Հայաստանում: Այս էքսկուրսիաների ընթացքում Դուք հիմնովին կբացահայտեք հայկական լեռնաշխարհի գաղտնիքները, կճաշակեք հայկական խոհանոցի լավագույն ճաշատեսակները և կմասնակցեք բազմաբնույթ վարպետաց դասերի: Հայկական դարավոր և հարուստ մշակույթին ծանոթանալու համար այցելեք Գառնու տաճար, Գեղարդի վանք, Սևանա լիճ, Դիլիջան, Խոր Վիրապ, Արենի գինեգործարան և քարանձավ, Նորավանք, Տաթև․․․ Նույնիսկ ամենախստապահանջ ճանապարհորդը կարող է հեշտությամբ ընտրել իր համար լավագույն տարբերակը մեր կողմից առաջարկվող մեկօրյա էքսկուրսիաների ցանկից: Մեր խմբային տուրերի գները ներառում են զբոսավարի ծառայություն, շշալցված ջուր, հարմարավետ տրանսպորտային միջոցներ՝ օդափոխիչով և WiFi-ով, պատմամշակութային վայրերի մուտքի տոմսեր, վարպետաց դասեր և ավանդական ճաշ։ Վստահե՛ք «Ջան Արմենիա Տուրս ընդ Թրավելի» հարուստ փորձին և բացահայտե՛ք Հայաստանը մեզ հետ։

Ձեր հարցմանը համապատասխան ոչինչ չի գտնվել: