Ուսումնասիրի՛ր Հայաստանի հիասքանչ տեսարժան վայրերը, գողտրիկ և անձեռակերտ բնությունը մեկ օրում: Մեր կողմից առաջարկվող անհատական էքսկուրսիաները ձեզ կտանեն Հայաստանի գեղատեսիլ պատմական, մշակության և հոգևոր վայրեր, որտեղ կծանոթանաք տարբեր դարաշրջանների ամենահետաքրքիր պատմություններին ու լեգենդներին, ինչպես նաև՝ հայկական ճարտարապետությանը: Եթե Դուք նախընտրում եք ճանապարհորդել միայնակ կամ Ձեր մտերիմների հետ, ունեք ճանապարհորդության սեղմ ժամկետներ կամ ցանկանում եք համատեղել մշակութային, պատմական կամ գաստրոնոմիական տուրերը, ապա մեր կողմից առաջարկվող անհատական էքսկուրսիաները լավագույն ընտրությունն են ձեզ համար: Էքսկուրսիաների գները ներառում են զբոսավարի ծառայություն (եթե ընտրված է), շշալցված ջուր, հարմարավետ տրանսպորտային միջոցներ՝ օդափոխիչով և WiFi-ով, պատմամշակութային վայրերի մուտքի տոմսեր, վարպետաց դասեր և ավանդական ճաշ (եթե ընտրված է)։ Ընտրեք ներկայացված անհատական տուրերից մեկը, փոփոխեք այն ըստ Ձեր նախասիրության կամ առաջարկեք Ձեր նախընտրած ուղղությունները Հայաստանում: Ամրագրե՛ք անհատական էքսկուրսիաները և բացահայտեք լեգենդներով հարուստ բիբիլական երկրի մշակույթն ու պատմությունը։